Հոդված 1. «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվա՟կանի դեկտեմբերի 22-ի ՀO-247-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 3-րդ կետի «դ» ենթակետում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով սոցիալական վճարը չփոխանցելու եւ սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները,» բառերը հանել:
2) 5-րդ կետի «գ» ենթակետում «կուտակային» բառը փոխարինել «սոցիալական» բառով:
Հոդված 2. օրենք 10-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Գրանցման հայտ է ներկայացվում նաեւ վերակազմակերպմամբ (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում) պայմանավորված օրենքով սահմանված կարգով իրավանախորդ եւ իրավահաջորդ ճանաչված գործատուների կողմից` վարձու աշխատողների տեղափոխման դեպքում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող անհատ ձեռնարկատերերի, նոտարների եւ ինքնազբաղվածների սոցիալական վճարների հաշվառման խնդիրների կարգավորման, ինչպես նաեւ գործատուի վերակազմակերպման դեպքերում իրավահաջորդ հանդիսացող գործատուի մոտ փոխադրված աշխատողների հաշվառումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
1. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, սոցիալական վճար կատարող են համարվում նաեւ 1974թ. եւ դրանից հետո ծնված անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարողների), նոտարները, ինչպես նաեւ կամավորության սկզբունքով` ինքնազբաղվածները` անկախ տարիքից:
Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, նոտարները, անհատ ձեռնարկատերերը եւ ինքնազբաղվածները հաշվետու ժամանակահատվածի համար տարեկան սոցիալական վճարի մասին հաշվարկը ներկայացնելուց հետո իրավունք ունեն ճշգրտումներ մտցնելու դրանցում արտացոլված տվյալներում:
Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, սոցիալական վճարի պարտավորությունները մարվում են ժամանակագրական կարգով` ավելի վաղ առաջացած սոցիալական վճարի պարտավորության չափով. առաջնահերթ՝ սոցիալական վճարը, այնուհետեւ` տույժը, անկախ վճարման փաստաթղթերում (անդորրագրում, վճարման հանձնարարականում) նշված սոցիալական վճարի պարտավորության վճարման նպատակայնությունից:
Սոցիալական վճարի պարտավորությունը տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար համարվում է մարված, եթե կամուրջ հաշվին մուտքագրված սոցիալական վճարի պարտավորությունների գումարները բավարար են այդ հաշվետու ժամանակահատվածի սոցիալական վճարը եւ տույժը մարելու համար:
Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մասնակիցը (նրա համար սոցիալական վճար կատարելու պարտականություն ունեցող անձը՝ հարկային գործակալը) սոցիալական վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար վճարում է տույժ:
Վերը նշված դրույթների համաձայն՝ անհատ ձեռնարկատերերի, նոտարների եւ ինքնազբաղվածների կողմից տարեկան հաշվարկների ճշգրտումների արդյունքում, որոնք ունեն հաճախակի բնույթ, սոցիալական վճարների նվազումները հանգեցնում են պարտավորությունների վերահաշվարկման, որի դեպքում, հաշվի առնելով հաշվառման բացառապես ինքնաշխատ սկզբունքը, ինչպես նաեւ սոցիալական վճարների հաշվառման առանձնահատկությունները (պարտավորությունների, այդ թվում` հաշվարկված տույժերի, միայն ամբողջական վճարման դեպքում մասնակիցների ռեեստր վարողին փոխանցելու հանգամանքը, դրանց մարման ժամանակագրական կարգը, վերահաշվարկման դեպքերում մասնակիցների ռեեստր վարողին սոցիալական վճարների բացասական տարբերության վերաբերյալ տվյալների ներկայացման հանգամանքը եւ այլն), առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Առաջացած խնդիրների պատճառով սոցիալական վճարների պարտավորությունները, այդ թվում` տույժերը ամբողջական չեն կատարվում եւ արդյունքում մասնակի փոխանցված գումարները ռեեստր վարողին չեն փոխանցվում:
Գործատուները սոցիալական վճարները կատարում են յուրաքանչյուր ամիս: Նրանց կողմից հաշվարկվող (վճարվող) սոցիալական վճարները վերաբերում են աշխատողներին եւ փոփոխվել (նվազել) կարող են որոշ աշխատողների սոցիալական վճարների չափերը: Հաշվարկների ճշգրտումների արդյունքում սոցիալական վճարների նվազման դեպքերում անձնական հաշվի քարտերում պարտավորությունները ճշգրտվում են միայն դրանց ամբողջական վճարման պարագայում (հաջորդ հաշվետու ժամանակահատվածում առաջացնելով գերավճար): Անհատ ձեռնարկատերերի, նոտարների եւ ինքնազբաղվածների դեպքում սոցիալական վճարները կատարվում են տարեկան կտրվածքով եւ կարող են փոփոխվել (նվազել) միայն իրենց սոցիալական վճարների չափերը:
Գործատուների, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի, նոտարների եւ ինքնազբաղվածների համար բացված սոցիալական վճարների անձնական հաշվի քարտերի վարումը ավտոմատացված է ընդհանուր սկզբունքով (տարբեր սկզբունքներով հնարավոր չէ իրականացնել): Ինչպես գործատուների, այնպես էլ ֆիզիկական անձանց դեպքում, տույժերի վերահաշվարկներ չեն կատարվում (կիրառելով միասնական մոտեցում):
Հաշվի առնելով անհատ ձեռնարկատերերի, նոտարների եւ ինքնազբաղվածների կողմից սոցիալական վճարների կատարման եւ հաշվառման առանձնահատկությունները, ինչպես նաեւ անձնական հաշվի քարտերի վարման միասնական սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը՝ անհատ ձեռնարկատերերի, նոտարների եւ ինքնազբաղվածների սոցիալական վճարների պարտավորությունների նկատմամբ տույժերի հաշվարկման պարագայում դրանցում կատարվող փոփոխությունների դեպքերում առաջացած բացասական տարբերության հաշվառման, ինչպես նաեւ մասնակիցների ռեեստր վարողին կուտակային հատկացումների փոխանցման առումով առաջանում են անլուծելի խնդիրներ:
Անհատ ձեռնարկատերերի, նոտարների եւ ինքնազբաղվածների կողմից ամբողջ պարտավորությունը, այդ թվում` տույժերը ամբողջությամբ փոխանցելու դեպքում միայն կուտակային հատկացման գումարները կարող են փոխանցվել ռեեստր վարողի հաշվին:
Ներկայումս ֆիզիկական անձանց տարեկան անձնական հաշվի քարտերում տույժերի հաշվարկը բարդացնում է քարտերի վարումը: Եթե ֆիզիկական անձանց սոցիալական վճարների նկատմամբ տույժեր չհաշվարկվեն, ապա նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ճշտված հաշվարկ(ներ) ներկայացնելու դեպքում նախորդ հաշվարկով հաշվարկված սոցիալական վճարի գումարը ժամանակին չվճարելու դեպքում, համակարգը կկարողանա մասնակիցների ռեեստրը վարողին ուղարկել վերջին հաշվարկով հաշվարկված սոցիալական վճարի մարված գումարը:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի համաձայն սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարված անձինք սոցիալական վճար են կատարելու 2018թ. հուլիսի 1-ից՝ տարեկան հաշվարկների ճշգրտումների դեպքերը (նաեւ դրա հետ կապված խնդիրները) բազմապատիկ անգամ կավելանան:
2. «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան ներառում է նաեւ անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների կողմից ժամանակին չվճարված սոցիալական վճարների նկատմամբ հաշվարկված եւ վճարված տույժերի գումարները:
Միաժամանակ, գործատուի վերակազմակերպման դեպքում վերակազմակերպվող գործատուն պետք է դադարեցնի աշխատանքային հարաբերություններն իր աշխատողների հետ, իսկ իրավահաջորդ գործատուն իր մոտ փոխադրված աշխատողներին պետք է գրանցի: Այսինքն, վերակազմակերպման դեպքերում նույնպես անհրաժեշտ է հարկային մարմին ներկայացնել գրանցման հայտեր:
Նախագծերով առաջարկվում է հանել անհատ ձեռնարկատերերի, նոտարների եւ ինքնազբաղվածների կողմից ժամանակին չվճարված սոցիալական վճարների նկատմամբ տույժերի կիրառման պատասխանատվությունը` հաշվի առնելով հետեւյալը.
1) անհատ ձեռնարկատերերի, նոտարների եւ ինքնազբաղվածների նկատմամբ հաշվարկված տույժերը հանդիսանում են ծանր բեռ, որոնց չվճարման դեպքում վճարված սոցիալական վճարների գումարները, որպես կուտակային հատկացումներ, չեն փոխանցվում մասնակիցների ռեեստր վարողին, որի պատճառով խափանվում է դրանց հաշվին կենսաթոշակային ֆոնդերի փայերի ձեռք բերման գործընթացը: Նման իրավիճակը ավելի է խորանում հաշվարկների ճշգրտումների արդյունքում սոցիալական վճարների նվազման դեպքերում, երբ անձնական հաշվի քարտերում պարտավորությունները ճշգրտվում են միայն դրանց ամբողջական վճարման պարագայում (հետագա հաշվետու ժամանակահատվածում առաջացնելով գերավճար, որի գումարը մեծ լինելու դեպքում դրա հաշվանցումը առաջիկա սոցիալական վճարների դիմաց կարող է ընդգրկել մի քանի հաշվետու ժամանակաշրջան).
2) բացի տույժերի կիրառման պատասխանատվությունից, օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով սոցիալական վճարների գանձման նպատակով սահմանված են նաեւ ներգործման այլ միջոցներ, ընդհուպ մինչեւ դրանց նկատմամբ արգելանքի կիրառում, գանձման որոշումների կայացում եւ տվյալ որոշումները անբողոքարկելի դառնալու դեպքում նաեւ հարկադիր գանձում:
Նախատեսվում է նաեւ, որ ինչպես իրավանախորդ, այնպես էլ իրավահաջորդ գործատուները փոխադրված վարձու աշխատողների համար ներկայացնեն գրանցման հայտեր: Այսպիսով, տեղափոխված վարձու աշխատողների համար, եթե վերակազմակերպված (իրավանախորդ) իրավաբանական անձի (գործատուի) մոտ աշխատանքային հարաբերությունները դադարում են, ապա դրանք սկսվում են իրավահաջորդ իրավաբանական անձի (գործատուի) մոտ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.
Նախագծերը մշակվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների եւ ինքնազբաղվածների կողմից սոցիալական վճարների վճարման դեպքում հնարավորություն կընձեռվի իրականացնելու կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստր վարողին ժամանակին փոխանցելու բնականոն գործընթացը` անկախ տարեկան հաշվարկների ճշգրտման հանգամանքից եւ դրանց հաճախականությունից:
Միաժամանակ, գործատուների վերակազմակերպման դեպքերում աշխատողների փոխադրմամբ պայմանավորված կկարգավորվեն նաեւ վերջիններիս հաշվառման հարցերը:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
Օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանված արտոնությունների կիրառման արդյունքում նախատեսվում է.
1. Անհատ ձեռնարկատերերին եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս եկած ֆիզիկական անձանց ազատել եկամտահարկի եւ սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերին, նոտարներին եւ ինքնազբաղված անձանց ազատել «Կուտակային կենսաթոշակների մաuին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարումները չկատարելու համար հաշվարկված եւ չվճարված տույժերից եւ ապահովել նրանց կողմից վճարված սոցիալական վճարների գումարների` մասնակիցների ռեեստր վարողի հաշվին փոխանցումների բնականոն ընթացքը:
2. Նախագծով սահմանված գործունեության տեսակներն ինքնուրույնաբար իրականացնող ֆիզիկական անձանց (այդ թվում անհատ ձեռնարկատերերին), որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների, ինչպես նաեւ վարձավճարների իրացումից հասույթը չի գերազանցել 9,0 մլն. դրամը` ազատել այդ գործունեության տեսակների մասով հաշվարկման եւ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից, ինչպես նաեւ առաջարկվում է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2017 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը:
3. Անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց, որոնք մինչեւ 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում իրականացրել են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքներ, ազատել այդ գործարքների մասով հաշվարկված տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե նրանք վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները կվճարեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում:
Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:
Եզրակացություն
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի չեզոք ազդեցություն,
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծերով առաջարկվում է տնտեսավարող սուբյեկտներին տրամադրել մի շարք հարկային արտոնություններ: Մասնավորապես, առաջարկվում է նախագծերով սահմանված տնտեսավարող սուբյեկտներին եւ ֆիզիկական անձանց ազատել`
1) եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության (ապահովության) վճարների նվազագույն գումարների հաշվարկված եւ չվճարված պարտավորությունների (այդ թվում` նվազագույն գումարների նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի, տուգանքների) գումարներից,
2) «Կուտակային կենսաթոշակների մաuին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու համար հաշվարկված (հաշվարկման ենթակա) եւ չվճարված (վճարման ենթակա) տույժերի գումարներից,
3) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների գումարների, 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկներով առաջացած հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ հաշվարկվող եւ վճարման ենթակա տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե այդ ժամանակաշրջանների համար ճշտված հաշվարկը ներկայացրել եւ հաշվարկված հարկերի գումարների վճարումը կատարել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում:
Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 1 հավելվածով նախատեսված գործունեության տեսակները իրականացնող անհատ ձեռնարկատերերը եւ ֆիզիկական անձինք ազատվում ենք այդ գործունեության տեսակների մասով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից, բացառությամբ ՀՀ տարածք այդ անձանց կողմից ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկից եւ ակցիզային հարկից:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, իսկ ՀՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերի վրա չեզոք: