1) 3-րդ կետի «դ» ենթակետից հանել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով սոցիալական վճարը չփոխանցելու եւ սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները,» բառերը.
2) 5-րդ կետի «գ» ենթակետի «կուտակային» բառը փոխարինել «սոցիալական» բառով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Գրանցման հայտ է ներկայացվում նաեւ վերակազմակերպմամբ (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում) պայմանավորված օրենքով սահմանված կարգով իրավանախորդ եւ իրավահաջորդ ճանաչված գործատուների կողմից` վարձու աշխատողների տեղափոխման դեպքում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդօրը: