Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11344-12.11.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` սույն օրենքի իմաստով ինքնազբաղված անձանց) կողմից Հայաստանի Հանրապետությունում ինքնուրույնաբար իրականացվող գործունեության որոշ տեսակների մասով հարկային արտոնություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները, սահմանում է հարկային արտոնության կիրառման համար հարկային մարմնի կողմից հարկերից ազատման արտոնագրի տրամադրման կարգն ու ժամկետները:

Հոդված 2. Սույն օրենքով սահմանված հարկերից ազատման արտոնության կիրառությունը նշանակում է, որ սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող եւ բացառապես սույն օրենքի անբաժանելի մասը համարվող N1 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ (այսուհետ` սույն օրենքի իմաստով գործունեության տեսակներ) իրականացնող ինքնազբաղված անձինք ազատվում են այդ գործունեության տեսակների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հարկերից (այսուհետ` հարկային արտոնություն), բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածք այդ անձանց կողմից ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկից եւ ակցիզային հարկից:

Ինքնազբաղված անձինք Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը եւ ակցիզային հարկը, ինչպես նաեւ համայնքային բյուջե վճարման ենթակա հողի հարկը եւ գույքահարկը հաշվարկում եւ վճարում են օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 3 . Սույն օրենքով սահմանված հարկայինարտոնությունը կիրառվում է այն ինքնազբաղված անձանց նկատմամբ`

1) որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացումից հասույթը (այսուհետ` իրացման շրջանառություն) չի գերազանցել 9,0 մլն. դրամը,

2) որոնք իրենց գործունեության իրականացման համար չեն օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը,

3) որոնք չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ,

4) որոնց գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված՝ իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է բացառապես մեկ վայրի միջոցով: Սույն օրենքի իմաստով՝ վայր չի համարվում ինքնազբաղված անձի բնակության վայրը, եթե դրանում սույն օրենքի անբաժանելի մասը համարվող N1 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ չեն իրականացվում:

Հոդված 4. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու համար օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող ինքնազբաղված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում դիմում` հարկերից ազատման արտոնագիր ստանալու եւ հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ (այսուհետ` դիմում): Դիմումի ձեւը եւ դրա լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

Ինքնազբաղված անձինք դիմումը ներկայացնում են գործունեության իրականացման որեւէ ժամանակահատվածի (օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամսվա կամ մեկից ավելի ամիսների կամ օրացուցային տարվա կամ օրացուցային տարիների) համար` մինչեւ տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Դիմումում պարտադիր լրացվում են`

1) ինքնազբաղված անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան եւ համարը,սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).

2) գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.

3) գործունեության իրականացման տեսակը (տեսակները), վայրը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված՝ իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):

Դիմում ներկայացնելու օրը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնի կողմից եւ օրենքով սահմանված կարգով ու ժամկետում նրան տրամադրվում է հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ):

Դիմում ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը ինքնազբաղված անձին տրամադրում է հարկերից ազատման արտոնագիր` իրականացվող գործունեության տեսակների մասով սույն օրենքով սահմանված հարկային արտոնության կիրառման վերաբերյալ, եթե բավարարում է սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պահանջները: Սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունը կիրառվում է ինքնազբաղված անձի կողմից դիմումի ներկայացման օրը ներառող ամսվանից սկսած:

Հոդված 5. Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով չեն հանդիսանում հարկային գործակալներ, այդ գործունեության տեսակների մասով հարկային հաշիվներ դուրս չեն գրում եւ կարող են դուրս գրել այլ հաշվարկային փաստաթղթեր` օրենքով սահմանված կարգով:

Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձանց կողմից կազմակերպություններին, հարկերից ազատման արտոնագիր չստացած անհատ ձեռնարկատերերին եւ նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում վերջիններս, որպես հարկային գործակալ, եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտային հարկը պահում (գանձում) են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք գործունեության տեսակների մասով հարկային մարմիններ օրենքով սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում:

Հոդված 6. Ընթացիկ օրացուցային տարվա ընթացքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված շեմը գերազանցելու պահից կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-4-րդ կետերով սահմանված որեւէ պահանջ խախտելու պահից, այդ թվում` հարկային մարմնի կողմից համապատասխան պահանջի խախտումն օրենքով սահմանված կարգով արձանագրելու պահից ինքնազբաղված անձանց կողմից իրականացվող գործունեության տեսակների մասով դադարում է կիրառվել սույն օրենքով սահմանված հարկային արտոնությունը, եւ այդ պահից սկսած՝ հարկերը հաշվարկվում ու վճարվում են հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանը խախտելու դեպքում ինքնազբաղված անձինք կրում են նաեւ աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձեւակերպելու մասով գործատուների համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվությունը:

Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձի կողմից սույն օրենքի N1 հավելվածում չնշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու փաստը հարկային մարմնի կողմից արձանագրվելու դեպքում ֆիզիկական անձը, այդ գործունեությամբ զբաղվելու պահից սկսած, հարկերը հաշվարկում եւ վճարում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Հոդված 7 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:


Հավելված N1

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

Ց Ա Ն Կ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍՈՎ ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործունեության տեսակները

  1.

Բնակչության պատվերով կատարվող`

1.1

կոշիկի եւ կաշվե գալանտերեայի եւ համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի եւ կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի եւ կաշվե արտադրատեսակների նորոգում

1.2

հագուստի արտադրություն եւ նորոգում

1.3

գլխարկների արտադրություն եւ նորոգում

1.4

գորգերի եւ գորգագործական արտադրատեսակների արտադրություն եւ նորոգում

1.5

փայտյա իրերի պատրաստում, կահույքի եւ տան կահավորանքի նորոգում

1.6

ոչ թանկարժեք զարդերի արտադրություն եւ նորոգում

1.7

համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների եւ այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում

1.8

հեծանիվների եւ հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման եւ կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում

1.9

տնտեսական եւ գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

1.10

այլ ճենապակե եւ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն

1.11

թիթեղագործական գործունեություն

2.

Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում

3.

Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

4.

Լեզուների ուսուցման դասընթացներ

5.

Բարձրագույն եւ այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ

6.

Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն

7.

Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն

8.

Ստեղծագործական գործունեություն

9.

Խնջույքավարների գործունեություն

10.

Կրթական գործունեություն եւ արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության եւ սպորտի բնագավառում

11.

Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար

12.

Դարբնոցային գործունեություն

13.

Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ինքնազբաղված անձանց համար հարկային պարտավորությունների կատարման համար առավել արտոնյալ պայմանների սահմանման անհրաժեշտությամբ, որը նախատեսված է ՀՀ ԱԺ կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության գործունեության ծրագրով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Ներկայացվող օրենքի նախագծով առաջարկվում է ինքնազբաղված անձանց համար սահմանել հարկային արտոնություններ: Օրենքի նախագծով նախատեսվում է, որ օրենքով սահմանված գործունեության տեսակներն ինքնուրույնաբար իրականացնող ֆիզիկական անձինք (այդ թվում անհատ ձեռնարկատերերը) ազատվում են այդ գործունեության տեսակների մասով հաշվարկման եւ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից:

Օրենքի նախագծով սահմանվում են գործունեության այն տեսակները, որոնք իրականացնելու դեպքում ինքնազբաղված անձանց համար սահմանվում են հարկային արտոնություններ:

Օրենքի նախագծով սահմանվում են այն պահանջները, որոնք բավարարելու դեպքում ինքնազբաղված անձինք կարող են օգտվել հարկայինարտոնություններից:

Օրենքի նախագծով սահմանվում է արտոնությունից օգտվելու կարգը, որի համար ինքնազբաղված անձինք հարկային մարմին են ներկայացնում դիմում եւ ստանում հարկերից ազատման արտոնագիր: Հարկերից ազատման արտոնագիր ստացած ինքնազբաղված անձինք ազատվում են հարկային մարմին որեւէ հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություններից:

Օրենքի նախագծի ընդունման հետ կապված առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում: Այդ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ օրենքի N1 հավելվածով սահմանված գործունեության տեսակների մասով 2017թ. համար արտոնագիրը տրամադրվելու է առանց արտոնագրային վճարի վճարման: Օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N1 հավելվածով սահմանված գործունեության տեսակների մասով արտոնագրային վճարի վճարմանը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.

Նախագծերը մշակվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Ինքնազբաղված ֆիզիկական անձանց համար հարկային պարտավորությունների կատարման համար առավել արտոնյալ պայմանների ապահովում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

Օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով  սահմանված արտոնությունների կիրառման արդյունքում նախատեսվում է.

1. Անհատ ձեռնարկատերերին եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս եկած ֆիզիկական անձանց ազատել եկամտահարկի եւ սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերին, նոտարներին եւ ինքնազբաղված անձանց ազատել «Կուտակային կենսաթոշակների մաuին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարումները չկատարելու համար հաշվարկված եւ չվճարված տույժերից եւ ապահովել նրանց կողմից վճարված սոցիալական վճարների գումարների` մասնակիցների ռեեստր վարողի հաշվին փոխանցումների բնականոն ընթացքը:

2. Նախագծով սահմանված գործունեության տեսակներն ինքնուրույնաբար իրականացնող ֆիզիկական անձանց (այդ թվում անհատ ձեռնարկատերերին), որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների, ինչպես նաեւ վարձավճարների իրացումից հասույթը չի գերազանցել 9,0 մլն. դրամը` ազատել այդ գործունեության տեսակների մասով հաշվարկման եւ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից, ինչպես նաեւ առաջարկվում է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2017 թվականի հունվարի 1-ից հետաձգել մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը:

3. Անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց, որոնք մինչեւ 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում իրականացրել են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքներ, ազատել այդ գործարքների մասով հաշվարկված տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե նրանք վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները կվճարեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Եզրակացություն

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով առաջարկվում է տնտեսավարող սուբյեկտներին տրամադրել մի շարք հարկային արտոնություններ: Մասնավորապես, առաջարկվում է նախագծերով սահմանված տնտեսավարող սուբյեկտներին եւ ֆիզիկական անձանց ազատել`

1)  եկամտահարկի եւ (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության (ապահովության) վճարների նվազագույն գումարների հաշվարկված եւ չվճարված պարտավորությունների (այդ թվում` նվազագույն գումարների նկատմամբ հաշվարկված եւ չվճարված տույժերի, տուգանքների) գումարներից,

2)  «Կուտակային կենսաթոշակների մաuին» ՀՀ  օրենքով սահմանված սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու համար հաշվարկված (հաշվարկման ենթակա) եւ չվճարված (վճարման ենթակա) տույժերի գումարներից,

3)  «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների գումարների, 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկներով առաջացած հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ հաշվարկվող եւ վճարման ենթակա տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե այդ ժամանակաշրջանների համար ճշտված հաշվարկը ներկայացրել եւ հաշվարկված հարկերի գումարների վճարումը կատարել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում:

Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 1 հավելվածով նախատեսված գործունեության տեսակները իրականացնող անհատ ձեռնարկատերերը եւ ֆիզիկական անձինք ազատվում ենք այդ գործունեության տեսակների մասով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերից, բացառությամբ ՀՀ տարածք այդ անձանց կողմից ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկից եւ ակցիզային հարկից:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, իսկ ՀՀ պետական բյուջեի ընթացիկ ծախսերի վրա չեզոք:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով  արտոնություններ սահմանելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ