Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11345-12.11.2016-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի`

1) 4-րդ մասից հանել «, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերը եւ ուժը կորցրած ճանաչել 2-րդ պարբերությունը,

2) 5-րդ մասից հանել «, եթե անհատ ձեռնարկատերը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերը եւ ուժը կորցրած ճանաչել 2-րդ պարբերությունը:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 2.1-րդ,3-րդ մասերը, 8-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 10-րդ մասերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ կիրառվում է 2017 թվականի արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածների նկատմամբ: