Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի`
1) 4-րդ մասից հանել «, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերը եւ ուժը կորցրած ճանաչել 2-րդ պարբերությունը,
2) 5-րդ մասից հանել «, եթե անհատ ձեռնարկատերը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերը եւ ուժը կորցրած ճանաչել 2-րդ պարբերությունը:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 2.1-րդ, 3-րդ մասերը, 8-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 10-րդ մասերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ կիրառվում է 2017 թվականի արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածների նկատմամբ: 2017 թվականի արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակաշրջանի համար Օրենքի հավելված N1-ով սահմանված գործունեության տեսակների մասով արտոնագիրը տրամադրվում է առանց արտոնագրային վճարի վճարման: