Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11347-12.12.2016-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ ապրանքների քանակը» բառերից առաջ լրացնել «, բացառությամբ ծխախոտի արտադրանքի, որի մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աղյուսակում «1000 հատ» բառերը փոխարինել «ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի կամ 1000 հատ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը`

1) 1.1-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) «Հարկերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ ակցիզային դրոշմանիշի ձեռք բերման հայտ (այսուհետ` հայտ): Սույն կետով նախատեսված հայտի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:ե,

2) 1.2-րդ մասում «դիմումը»բառը փոխարինել «հայտը»բառով,

3) 10-րդ կետի «ա»ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի դիմում` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար»բառերը փոխարինել «հայտ» բառով,

4) 11-րդ կետում «դիմում»բառը փոխարինել «հայտ»բառով` համապատասխան հոլովաձեւերով,

5) լրացնել 14-րդ եւ 15-րդ մասերով` հետեւյալ բովանդակությամբ.

«14. Ակցիզային դրոշմանիշեր ստացած անձինք մինչեւ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումն էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչեւ ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով ճշգրտումներ են կատարում այդ գրանցումներում: Սույն մասում նշված անձինք էլեկտրոնային եղանակով գրանցումներ չեն կատարում, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմանիշերի սերիաների ու հերթական համարների) նշում են հայտում:

Մինչեւ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցվում են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը եւ համապատասխան դրոշմանիշերի սերիաներն ու հերթական համարները (այդ թվում` միջակայքերով): Մինչեւ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը չի դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմանիշերի ձեռք բերման հայտում նշված ապրանքների իրացում:

15. Դրոշմանիշի վրա պետք է անզեն աչքով տեսանելի նշված լինեն (կամ դրոշմանիշը պետք է հնարավորություն ընձեռի Apple iՕS 6, Android 4, Windows Phone 8, ինչպես նաեւ համարժեք կամ առավել բարձր օպերացիոն համակարգերից որեւէ մեկով աշխատող համընդհանուր օգտագործման էլեկտրոնային շարժական սարքի (բջջային հեռախոս, պլանշետ եւ այլն) միջոցով տեսանելի դարձնել) ապրանքն արտադրողի կամ ներմուծողի անվանումը, բնակության կամ գտնվելու վայր, հարկ վճարողի հաշվառման համարը, ապրանքի տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը:ե:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: