Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության մեթոդական ղեկավարում ու վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ սահմանած կարգով, քաղաքացիական ակացության ակտերի գրանցման մարմիններից ստանում է պետական նպաստ նշանակելու (ընտանիքի անապահովության աստիճանը գնահատելու) համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ:»:
Հոդված 2. Օրենքի 23.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Oտարերկրյա քաղաքացի` չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նա հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով:»:
Հոդված 3. Օրենքի 23.2-րդ հոդվածում.
1. 1-ին մասում «նշանակվում է» բառերից հետո լրացնել «(չաշխատող անձը ձեռք է բերում մայրության նպաստ ստանալու իրավունք)» բառերով.
2. 5-րդ մասում «նպաստի» բառը փոխարինել «նպաստ ստանալու» բառերով:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում.
1. 1-ին մասում «հասցեով» բառից հետո լրացնել «եւ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը կամ ծնողը եւ նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում (եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը): Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով եւ օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել)» բառերով.
2. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի է, ինչպես նաեւ եթե ներկայացվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստը երրորդ եւ հաջորդ երեխայի համար սահմանված չափով վճարելու դիմում եւ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):».
3. 6-րդ մասում «օրվանից» բառը փոխարինել «ամսվանից» բառով.
4. 9-րդ մասի 2-րդ կետում «օրվան» բառը փոխարինել «ամսվան» բառով:
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է համապատասխան հանգամանքը ծագելու օրվան հաջորդ օրվանից, եթե.
1) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած, կամ անհայտ բացակայող, կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ, կամ զրկվել է ծնողական իրավունքներից, կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները, կամ,
2) հաշվետերը կամ սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում նշված երեխաներից մեկը տեղավորվել է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ձեռք է բերել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, կամ,
3) լրացել է հաշվետիրոջ 18 տարին, կամ,
4) վերացել են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված այն հանգամանքները, որոնց հիման վրա անձը ձեռք է բերել ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք, կամ,
5) ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) մյուս ծնողի կողմից տնօրինելու վերաբերյալ:»:
Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածում.
1. 2-րդ մասում «հասցեով» բառից հետո լրացնել «եւ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում» բառերը.
2. 5-րդ մասից հանել «կարգով» բառը:
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում.
1. 2-րդ մասում.
1) նախաբանը «նշանակվում է» բառերից հետո լրացնել «դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում» բառերով,
2) 1-ին կետից հանել «ամսվա 1-ից հետո՝» բառերը,
3) 2-րդ կետում «խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից վեց ամիս հետո» բառերը փոխարինել «սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո» բառերով.
2. 4-րդ մասում «Երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցող» բառերը փոխարինել «Խնամքի արձակուրդում գտնվող» բառերով.
3. 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Տարածքային կենտրոնը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե.
1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք (առկա չեն սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասում նշված պայմաններից առնվազն մեկը), կամ,
2) սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասում նշված տեղեկատվական բազայում առկա չեն խնամքի արձակուրդում գտնվելու (եթե անձը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք է կատարում մեկից ավելի գործատուների մոտ, ապա բոլոր գործատուների մոտ խնամքի արձակուրդում գտնվելու) վերաբերյալ տվյալներ, կամ,
3) չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները), կամ,
4) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ:».
4. 14-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14. Խնամքի նպաստ նշանակելը մերժելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ խնամքի նպաստ նշանակելու դիմում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:
Հոդված 8. Օրենքի 28.1-ին հոդվածում՝
1. 1-ին մասում.
1) 3-րդ կետում «դադարելու» բառը փոխարինել «լուծվելու» բառով,
2) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ,
«4) ծնողի՝ աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչեւ ժամկետը լրանալը, ընդհատվելու) դեպքում, իսկ եթե ծնողը աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա որեւէ գործատուի մոտ աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչեւ ժամկետը լրանալը, ընդհատվելու) դեպքում.»,
3) 5-րդ կետում «ծնողի աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդն ավարտվելու) կամ» բառերը փոխարինել «ծնողի՝» բառով,
4) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ խնամքի նպաստ նշանակված լինելու դեպքում:».
2. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով.
«4) երեխայի եւ (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ վեց ամիս եւ ավելի ժամկետով բացակայելու դեպքում՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:».
3. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ անձն ունի խնամքի նպաստի իրավունք: Այս դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է.
1) կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում,
2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:».
4. 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի, խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո ծնողը ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք, ապա այս դեպքում դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից նշանակվում է խնամքի նպաստ:».
5. 5-րդ մասի 1-ին կետում «օրվանից» բառը փոխարինել «դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով.
6. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա խնամքի նպաստի գումարի հետ` մինչեւ սույն օրենքով սահմանված կարգով խնամքի նպաստը վճարելը դադարեցնելը: Եթե խնամքի նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմումի (այդ թվում՝ սույն հոդվածի 4.1-ին մասում նշված դիմումի) հիման վրա՝ դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող վեցամսյա ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված խնամքի նպաստի գումարը (այդ թվում՝ դիմելու ամսվա նպաստի գումարը) վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:».
7. 6-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին մաս.
«6.1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ծնողի, իսկ ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը` սույն հոդվածի 7-րդ մասում նշված անձանց գրավոր դիմումի հիման վրա, անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: Այդ ժամկետում չվճարված խնամքի նպաստի գումարը չվճարելու դեպքում այն վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:».
8. 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու, վերսկսելու եւ չվճարված խնամքի նպաստը վճարելու պայմաններն ու կարգը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ համապատասխան դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»
Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածում`
1. 7-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Այդ գումարները, մինչեւ երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալը հաշվառվում եւ վճարվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».
2. 8-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին, 8.2-րդ եւ 8.3-րդ մասերով.
«8.1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակվում եւ վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
8.2. Առաջին խմբի հաշմանդամի նպաստ նշանակելու դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առաջին խմբի հաշմանդամի կենսաթոշակի համար սահմանված կարգով:
8.3. Հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստը նշանակվում եւ վճարվում է նաեւ այդ նպաստն օրենքով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեցող ծնողի` նպաստը մյուս ծնողին վճարելու մասին նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա, եթե գրավոր դիմումը եւ համաձայնությունը ներկայացվել են տարածքային կենտրոն:»:
Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ նպաստ նշանակված լինելու դեպքում:».
2.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 13-րդ կետով.
«13) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի` տասներկու ամիս անընդմեջ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում (եթե նպաստը վճարվում է նպաստառուի օրինական ներկայացուցչին):».
3. 2-րդ մասը «օրվանից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ 11-րդ կետում նշված դեպքում` կենսաթոշակ նշանակելու օրվանից» բառերով.
4. 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ, 13-րդ կետերով նախատեսված հիմքերով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթերը նպաստառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպասատառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի) կողմից անձամբ ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:».
5. 6-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7-րդ, 8-րդ եւ 9-րդ մասերով.
«7. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, եթե նպաստառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, իսկ նպաստը նրա օրինական ներկայացուցչին վճարվելու դեպքում` նաեւ եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:
8. Հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում, նպաստ վճարելը վերսկսվում եւ չվճարված նպաստի գումարը վճարվում է նաեւ սույն օրենքի 32-րդ հոդվածի 8.3-րդ մասով սահմանված` ծնողի համաձայնության հիման վրա:
9. Ուսումնական հաստատությունում սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում, նպաստ վճարելը վերսկսվում եւ չվճարված նպաստի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 11. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են մահվանից հետո` 12 ամսվա ընթացքում» բառերը:
Հոդված 12. Օրենքի 37-րդ հոդվածում.
1. 1-ին մասում «փաստաթղթերում» բառից հետո լրացնել «կամ այլ մարմիններից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տվյալներում» բառերը.
2. 2-րդ մասը «գումարներն» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին եւ 2.3-րդ մասերում նշված դեպքերի,» բառերով, իսկ «ոչ ավելի:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ավել վճարված նպաստի գումարները, նպաստ նշանակող տարածքային կենտրոնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա կարող են հետ գանձվել նաեւ.
1) նպաստ նշանակող տարածքային կենտրոնի այն աշխատակցից, ում մեղքով (գործողությունների կամ անգործության արդյունքում) վճարվել են նպաստի գումարները,
2) այն անձինց, ում նշանակվել (վճարվել է) նպաստը, նրա օրինական ներկայացուցչից, նրանց փոխարեն նպաստը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձից կամ այլ անձից:»
3. 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին, 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով.
«2.1. Ժամանակավոր անաշխատունակության եւ վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստների ավել վճարված գումարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2.2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված նպաստի, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման, եթե նպաստը նշանակվել է դիմումին կից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հիման վրա, եւ խախտումը հայտնաբերվել է նպաստը նշանակելուց հետո 12 ամսվա ընթացքում:
2.3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով սահմանված նպաստներից պահումներ կատարելու, այդ նպաստների ավել վճարված գումարները հետ գանձելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կենսաթոշակի ավել վճարված գումարները հետ գանձելու համար «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».
4. 3-րդ մասում «հիման վրա» բառերը փոխարինել «հիման վրա սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված նպաստների» բառերով, իսկ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված նպաստների, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները կարող են վերադարձվել քաղաքացու հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով:»:
Հոդված 13. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասերով.
«7. Oտարերկրյա քաղաքացուն, անկախ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից, սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում եւ վճարվում է չաշխատող անձի մայրության նպաստ, եթե հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ն է:
8. Եթե նոր ծնված երեխան ծնվել է մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում եւ վճարվում է նաեւ.
1) նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում՝ անկախ ծնողի եւ նոր ծնված երեխայի՝ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից,
2) oտարերկրյա քաղաքացուն՝ անկախ երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից:»:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 23.1-ին, 23.2-րդ հոդվածներով կարգավորվում են չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու հետ կապված հարաբերությունները:
Օրենքի 24-րդ հոդվածով կարգավորվում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ նշանակման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, իսկ 26-րդ հոդվածով՝ ընտանեկան դրամագլխի հետ կապված հարաբերությունները:
Օրենքի 27-րդ, 28-րդ եւ 28.1-ին հոդվածներով կարգավորվում են մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու եւ վճարելու հետ կապված հարաբերությունները:
Օրենքի 37-րդ հոդվածով սահմանված է քաղաքացիների պատասխանատվությունը, այդ թվում՝ ավել վճարված նպաստի գումարները հետ գանձելու պայմաններն ու կարգը:
Օրենքի՝ վերը նշված դրույթների իրավակիրառական պրակտիկայում երբեմն առաջանում են խնդիրներ:
Մասնավորապես, օրենքով կարգավորված չեն օտարերկրյա քաղաքացիներին մայրության նպաստ եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ վճարելու առանձնահատկությունները:
Արդյունքում,
1) օտարերկրյա քաղաքացին, ով ենթադրենք, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվանից անմիջապես առաջ կարող է գալ ՀՀ, հաշվառվել եւ ընդհանուր հիմունքներով ձեռք բերել նպաստի իրավունք,
2) երեխայի ծննդյան միանվագ նպաստը կարող է վճարվել նաեւ այն դեպքում, երբ երեխայի ծննունդը չի գրանցել ՀՀ համապատասխան մարմինը եւ երեխան ՀՀ-ից դուրս է գտնվում,
3) oտարերկրյա քաղաքացիներին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու առանձնահատկությունները սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ:
Միաժամանակ, օրենքով լրացուցիչ հստակեցման կարիք ունեն նաեւ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքի դադարման հիմքերը, խնամքի նպաստ նշանակելը մերժելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու պայմանները, չվճարված նպաստի գումարները վճարելու վերաբերյալ դրույթները:
Բացի այդ, Օրենքի՝ ավել վճարված նպաստի գումարները հետ գանձելու վերաբերյալ դրույթները կիրառելի չեն ժամանակավոր անաշխատունակության, վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության, ինչպես նաեւ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նկատմամբ:
Հարկ է նաեւ նկատի ունենալ, որ ժամանակավոր անաշխատունակության, վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստների ավել վճարված գումարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են առանձին օրենքով, իսկ նպաստի առանձին տեսակների հետ կապված՝ սոցիալական աջակցության խորհուրդները որեւէ գործառույթ չունեն:
Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել Օրենքում կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակների վճարմանն առնչվող դրույթներին համարժեք փոփոխություններ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները վճարվում են կենսաթոշակի համար սահմանված կարգով: Ընդ որում, կենսաթոշակների մասով խնդրո առարկա իրավակարգավորումներում վերջին փոփոխությունը կատարվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 21.12.2015թ. ՀՕ-1 ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 23.01.2016թ.):
Մասնավորապես, նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 32-րդ հոդվածում կատարել փոփոխություններ, որոնց արդյունքում կապահովվի մանկատանը ապրող երեխային, ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին եւ առաջին խմբի հաշմանդամին նպաստ կամ կենսաթոշակ նշանակելու (վճարելու) առանձնահատկությունների համապատասխանեցումը:
Բացի դրանից, ելնելով իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրներից, նախագծի նույն հոդվածով առաջարկվում է հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստը նշանակել եւ վճարել նաեւ այդ նպաստն օրենքով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեցող ծնողի` նպաստը մյուս ծնողին վճարելու մասին նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա:
Օրենքի 33-րդ հոդվածում նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունները եւս ուղղակիորեն բխում են այդ հոդվածի եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի ներդաշնակեցման անհրաժեշտությունից: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի` տասներկու ամիս անընդմեջ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում (եթե նպաստը վճարվում է նպաստառուի օրինական ներկայացուցչին) դադարեցնել նպաստ ստանալու իրավունքը (նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում Օրենքում նախատեսել նշված հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու վերաբերյալ դրույթ (նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մաս): Միաժամանակ, հաշվի առնելով քննարկվող եւ 12 ամիս անընդմեջ չվճարելու հիմքերով կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքերում կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար գործող կարգավորումը (այն է` դիմումը եւ փաստաթղթերն անձամբ ներկայացնելու պահանջը) նախագծով առաջարկվում է խնդրո առարկա հիմքերով (նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ նպաստ չվճարելը, ինչպես նաեւ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի` տասներկու ամիս անընդմեջ Հայաստանի Հանրապետությունից բացակայելը) նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` նպաստ ստանալու իրավունքը վերականգնել գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթերը նպաստառուի կողմից անձամբ ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Միաժամանակ, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են օրենքով նախատեսված դեպքերում (իրավասու այլ մարմինների պահանջով):
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում:
3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները
Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանել, որ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնինը ՔԿԱԳ մարմիններից ստանում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ:
Միաժամանակ, առաջարկվում է Օրենքով հստակեցնել.
1) օտարերկրյա քաղաքացիներին, որպես չաշխատող անձ, մայրության նպաստ նշանակելու պայմաններն ու կարգը,
2) երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններն ու կարգը, եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը,
3) օտարերկրյա քաղաքացիներին երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններն ու կարգը,
4) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու պայմաններն ու կարգը,
5) խնամքի նպաստ ստանալու իրավունք տվող պայմանները, խնամքի նպաստ նշանակելու կարգը,
6) չվճարված խնամքի նպաստի գումարները վճարելու վերաբերյալ դրույթները,
7) ավել վճարված խնամքի նպաստի գումարները հետ գանձելու վերաբերյալ դրույթները՝ ըստ պետական նպաստների սահմանելով առանձնահատկությունները:
Միաժամանակ, առաջարկվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքի դադարեցման հիմքերը, ինչպես նաեւ խնամքի նպաստ նշանակելը մերժելու պայմանները սահմանել օրենքով:
Հստակեցվում են նաեւ խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու եւ վերականգնելու, խնամքի նպաստը վճարելը վերսկսելու պայմաններն ու կարգը:
Մասնավորապես, առաջարկվում է խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ ընդհատվելու դեպքում եւս խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու հիմքում դնել աշխատանքի անցնելու օրը:
Բացի դրանից, նախագծով առաջարկվում է Օրենքի` ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները նշանակելուն, վճարելուն, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն, վերականգնելուն եւ նպաստի վճարումը դադարեցնելուն, նպաստի վճարումը վերսկսելուն առնչվող դրույթները համապատասխանեցնել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթներին:
Եզրակացություն
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՀ օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի դրական ազդեցություն,
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:
Եզրակացություն
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
Եզրակացություն
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի նախագծի՝ մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` հստակեցվում են խնամքի նպաստ ստանալու իրավունքների, չվճարված խնամքի նպաստի գումարները վճարելու եւ ավել վճարված խնամքի նպաստի գումարները հետ գանձելու վերաբերյալ դրույթները, ինչպես նաեւ առաջարկվում է մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի՝ մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը ավել (սխալմամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) վճարված գումարները հետ չգանձել (համարել մարած):
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
Եզրակացություն
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է հստակեցնել
Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
Եզրակացություն
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
Եզրակացություն
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի նախագծի՝ բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը ՀՀ պետական եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների, ինչպես նաեւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող դրույթի հետ կապված հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 08.12.2016թ. N 1242-Ա որոշման համաձայն` 2016 թվականի դեկտեմբերի 13-ին գումարվելիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի.
- սխալմամբ («Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուներին ավել վճարված կենսաթոշակների գումարների հետ գանձումը (բռնագանձումը) կսահմանափակվի նշված սխալը հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա (36 ամսվա) ընթացքում սխալ վճարված գումարի չափով:
- մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակառուներին սխալմամբ ավել վճարված կենսաթոշակների գումարները զիջվում է:
Ելնելով վերոգրյալից հարկ է նշել, որ Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 37-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնող 2.3 մասի, ինչպես նաեւ 13-րդ հոդվածով` Օրենքի 39-րդ հոդվածը լրացնող 7-րդ մասի ընդունումը կհանգեցնի առաջին դեպքում` ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող նպաստառուներին, իսկ երկրորդ դեպքում` մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող նպաստառուներին վճարված նպաստների գումարների հետ գանձումից (բռնագանձումից) ՀՀ պետական բյուջե ստացվող մուտքերի նվազմանը, որի չափը որոշել հնարավոր չէ: