Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11331-12.11.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15. Խոշտանգումից տուժած անձանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով սահմանված կարգով փոխհատուցում ստանալու նպատակով:»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: