Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11332-12.11.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ է.5)-րդ կետով.

«է.5) հայցվորները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում խոշտանգման հետեւանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով.»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: