Armenian ARMSCII Armenian
Կ-11156-12.12.2016-ՊԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 8-րդ հոդվածի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
 
«Սույն պարբերության դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված դրոշմանիշային վճարներ վճարելու պարտականություն նախատեսող (սահմանող), այդ պարտականության կատարման կարգը եւ ժամկետները նախատեսող (սահմանող) եւ դրոշմանիշային վճարների վճարման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորող դրույթները գործողության մեջ դնելու հետ կապված հարաբերությունների վրա:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«ա) պետական հարկերը`

- շահութահարկ,

- եկամտային հարկ,

- ակցիզային հարկ,

- ավելացված արժեքի հարկ,

- դրոշմանիշային վճար:

Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ, շրջանառության հարկեր կամ արտոնագրային վճարներ: Սույն պարբերության դրույթը չի տարածվում դրոշմանիշային վճարի վրա:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից: