Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում լրացնել 7-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.
«7. Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կառավարման մարմինների, կանոնադրության, հիմնադրամի եւ վերջինիս կառավարման մարմինների իրավունքների եւ պարտականությունների, հիմնադրամի լուծարման, հիմնադրամի միջոցների, այդ թվում` վարչական եւ կառավարչական ծախսերի առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասներ հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի վրա, եթե «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասներ հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան սահմանված չէ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից: