Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «պետական կառավարչական հիմնարկների» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասներ հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամի,» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասներ հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից: