Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 31-րդ հոդվածում վերջից լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ.
««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման ստեղծված հատուցման հիմնադրամն ազատվում է սույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասներ հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից: