Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-379-06.11.2013,12.12.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.

«4. Կարգավորվող ոլորտներում (ֆինանսական ծառայություններ, հանրային ծառայությունների կարգավորում եւ այլն) տնտեսական մրցակցության գործառույթները Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (այսուհետ Հանձնաժողով) իրականացնում է ոլորտի կարգավորող մարմնի հետ համագործակցության սկզբունքի հիման վրա:

Կարգավորվող ոլորտներում տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը Հանձնաժողովը մշակում է համաձայնեցնելով ոլորտի կարգավորող մարմնի հետ:

Ոլորտի կարգավորող մարմինը եւ Հանձնաժողովը կնքում են Համագործակցության հուշագիր, որով կարգավորում են ՝

1. մրցակցության պաշտպանության խնդիրների հետ կապված համագործակցության ուղղություններն ու ընթացակարգերը,

2. Հանձնաժողովի ու ոլորտի կարգավորող մարմնի միջեւ տեղեկատվության փոխանակման դեպքերն ու կարգը:

3. Ոլորտում մրցակցության պաշտպանության վերաբերյալ այլ հարցեր:

Սույն հոդվածով նախատեսված ոլորտներում տնտեսական մրցակցության վերաբերյալ խնդիրների մասին Հանձնաժողովը տեղեկացնում է ոլորտի կարգավորող մարմնին:

Եթե տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացրած հարցի հետ կապված ոլորտի կարգավորող մարմինը Հանձնաժողովին հիմնավոր կերպով տեղեկացնում է, որ այդ հարցը օրենքով սահմանված կարգավորման նպատակներից ելնելով վերապահվում է ոլորտի կարգավորող մարմնին, եւ որ վերջինս այդ հարցով իրականացնելու է օրենքով սահմանված գործառույթներ կամ վարույթ է հարուցելու, ապա այդ հարցի վերաբերյալ Հանձնաժողովը կարող է արտահայտել դիրքորոշում, իսկ վերջնական որոշումը ընդունում է ոլորտի կարգավորող մարմինը: Ոլորտի կարգավորող մարմինը վարույթի ընթացքում Հանձնաժողովի ներկայացուցչին պարտադիր պետք է հնարավորություն ընձեռի ներկայացնելու իրենց դիրքորոշումը: Ոլորտի կարգավորող մարմինը իր վերջնական որոշման մեջ պարտադիր անդրադառնում է Հանձնաժողովի կողմից բարձրացված բոլոր հարցերին եւ արտահայտած դիրքորոշումներին՝ նշելով վերջնական որոշման կայացման հիմնավորումները:

Վերջնական որոշման մեկ օրինակ դրա ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է Հանձնաժողով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի`

1. «ապրանքային շուկա» հասկացությունը  «հնարավորություններով» բառից առաջ լրացնել «կամ այլ» բառերով, իսկ «նպատակահարմարությամբ» բառից հետո` «եւ դրա սահմաններից դուրս այդպիսի հնարավորությունների եւ նպատակահարմարության բացակայությամբ» բառերով.

2. «տնտեսվարող սուբյեկտ» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձ` տնտեսվարող սուբյեկտի միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամ կամ կազմակերպչական, կարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավար անձ.»:

3. «առեւտրային օբյեկտ» հասկացությունից հանել «վերջնական» բառը.

4. «առեւտրային ցանց» հասկացության «առեւտրային նշանի» բառերը փոխարինել «ապրանքային նշանի» բառերով.

5. «գնի չհիմնավորված պահպանում» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«խտրական պայմաններ`  ապրանքային շուկա մուտք գործելու,  արտադրության, փոխանակման, սպառման, իրացման կամ ապրանքի այլ կերպ փոխանցման պայմաններ, որոնք տնտեսվարող սուբյեկտի կամ սպառողի համար ստեղծում են անհավասար դրություն այլ տնտեսվարող սուբյեկտի կամ սպառողի համեմատությամբ.

մրցակցության սահմանափակման, կանխման կամ արգելման հատկանիշներ` անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների քանակի կրճատում, ապրանքի գնի բարձրացում կամ իջեցում, որոնք կապված չեն ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների համապատասխան փոփոխությունների հետ, անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքային շուկայում ինքնուրույն գործողություններից հրաժարում, ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների սահմանում տնտեսվարող սուբյեկտների միջեւ  հակամրցակցային համաձայնությունների արդյունքում կամ այլ անձի կողմից տրված` նրանց համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներին համապատասխան կամ անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցման արդյունքում, այլ հանգամանքներ, որոնք տնտեսվարող սուբյեկտի  համար հնարավորություն են ստեղծում միակողմանիորեն ազդել ապրանքային շուկայում ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա, ինչպես նաեւ պետական մարմինների եւ (կամ) դրանց պաշտոնատար անձանց կողմից ապրանքների կամ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ օրենքով չնախատեսված պահանջների սահմանումը.

տնտեսական գործունեության համակարգում՝ տնտեսվարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցում այն ֆիզիկական անձի, տնտեսվարող սուբյեկտի կամ պետական մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի կողմից, որը այդ տնտեսվարող սուբյեկտներից ոչ մեկի հետ չի ընդգրկվում անձանց խմբում եւ գործունեություն չի իրականացնում այն ապրանքային շուկայում, որում իրականացվում է տնտեսվարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցումը.

ուղղակի վերահսկողություն՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորություն, որը դրսեւորվում է  իրավաբանական անձի գործադիր մարմնի գործառույթների իրականացման, իրավաբանական անձի ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանները սահմանելու իրավունքի ձեռքբերման եւ (կամ) իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալը կազմող բաժնետոմսերով (բաժնեմասերով) տրվող ձայների ընդհանուր թվի 50 տոկոսից ավելի ձայների տնօրինման միջոցով.

անուղղակի վերահսկողություն՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից իրավաբանական անձի կողմից ընդունվող որոշումները կանխորոշելու հնարավորությունը այնպիսի իրավաբանական կամ ֆիզիկական անձի միջոցով, որն ունի ուղղակի վերահսկողություն տվյալ իրավաբանական անձի նկատմամբ.»:

6. «անձանց խումբ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

7. «վարչական (իրավական ակտի) կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում» հասկացության երկրորդ պարբերությունը «վերադարձվում» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություններով.

«, որից հետո Հանձնաժողովն իր պաշտոնական կայքում եւ http://www.azdarar.am հասցեում հրապարակում է հայտարարություն հասցեատիրոջը հասցեագրված թղթակցության առկայության եւ դրա բովանդակությանը ծանոթանալու հնարավորության վերաբերյալ: Սույն պարբերությամբ նախատեսված դեպքում թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված համապատասխան հրապարակման օրը:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել նոր` 4.1-ին հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 4.1. ԱՆՁԱՆՑ ԽՈՒՄԲԸ

1. Անձանց խումբը իրավաբանական եւ (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ է, որոնց միջեւ փաստացի առկա է փոխկապվածություն կամ վերահսկողություն եւ որոնց նկատմամբ բավարարվում է հետեւյալ պայմաններից առնվազն մեկը՝

1) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպությունում իր մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,

2) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպություններում իր մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,

3) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձեւով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) եւ (կամ) տալու այդ կազմակերպության կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,

4) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձեւով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպությունների կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) եւ (կամ) տալու այդ կազմակերպությունների կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,

5) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմինը եւ (կամ) կոլեգիալ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին եւ (կամ) ընտրվել է այդ կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

6) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել են այդ կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինները եւ (կամ) կոլեգիալ գործադիր մարմինների կազմերի կեսից ավելին եւ (կամ) ընտրվել է այդ կազմակերպությունների կառավարման մարմինների կազմերի կեսից ավելին,

7) կազմակերպությունը եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն առնվազն մեկ տարի իրականացնում է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմնի իրավասությունները,

8) կազմակերպությունները, եթե միեւնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն առնվազն մեկ տարի իրականացնում է կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինների իրավասությունները,

9) կազմակերպությունները, որոնցում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների կեսից ավելին միեւնույն ֆիզիկական անձինք են,

10) ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձինք, որոնց կողմից շահագործվող առեւտրային օբյեկտները գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո,

11) ֆիզիկական անձը, նրա ամուսինը, ծնողը, զավակը, եղբայրը, քույրը,

12) ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձինք, որոնցից յուրաքանչյուրը սույն մասում նշված հիմքերից որեւէ մեկով անձանց խումբ է կազմում միեւնույն անձի հետ, ինչպես նաեւ այլ անձինք, որոնք սույն մասում նշված հիմքերից որեւէ մեկով տվյալ անձանցից որեւէ մեկի հետ անձանց խումբ են կազմում,

13) կազմակերպությունը, ֆիզիկական եւ (կամ) իրավաբանական անձը, որոնք սույն մասում նշված հիմքերից որեւէ մեկով կազմում են անձանց խումբ, եթե այդ անձինք կազմակերպությունում իրենց մասնակցության եւ (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) այդ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին:

2. Անձանց խումբը հանդես է գալիս որպես մեկ տնտեսվարող սուբյեկտ:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

1.  2-րդ մասի 2-րդ կետում «ձեռք բերող» բառերից հետո լրացնել «կամ հնարավոր իրացնող կամ ձեռք բերող» բառերով.

2. 2-րդ մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

3. 3-րդ մասում`

1) «վերաբերում են» բառը փոխարինել «կարող են մասնավորապես վերաբերել» բառերով.

2) 6-րդ կետը «կրճատմանը» բառից հետո լրացնել «կամ դադարեցմանը» բառերով.

3) 7-րդ կետը «(խեղաթյուրմանը)» բառից հետո լրացնել «կամ ապրանքի գնի չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը».

4) 10-րդ կետը «որոնք» բառից հետո լրացնել «տնտեսապես կամ տեխնոլոգիապես հիմնավորված չեն եւ անշահավետ են նրա համար կամ» բառերով:

5) 11-րդ կետի «պայմանների» բառից հետո լրացնել «կամ վարքագծի» բառերով.

4. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.

«10.1) որոշակի իրացնողների կամ ձեռքբերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չմտնելու կամ պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու կամ կասեցնելու պարտադրմանը.».

5. 4-րդ մասում հանել «կամ խառը» բառերը, իսկ «վերաբերում են» բառը փոխարինել «կարող են մասնավորապես վերաբերել» բառերով.

6. 4-րդ մասի 5-րդ կետը «(որոնք)» բառից հետո լրացնել «տնտեսապես կամ տեխնոլոգիապես հիմնավորված չէ (չեն) եւ անշահավետ է (են) նրա համար կամ» բառերով.

7. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) որոշակի իրացնողների կամ ձեռքբերողների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ չմտնելու կամ պայմանագրային հարաբերությունները դադարեցնելու կամ կասեցնելու պարտադրմանը.»:

8. 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Հակամրցակցային համաձայնություն չեն համարվում`

1) տնտեսվարող սուբյեկտների ուղղահայաց համաձայնությունները, եթե այդ համաձայնության մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը համապատասխան ապրանքային շուկայում չի գերազանցում 20 տոկոսը.

2) անձանց խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված համաձայնությունները, եթե այդ տնտեսվարող սուբյեկտներից մեկն ուղղակի կամ անուղղակի վերահսկողություն է սահմանել տնտեսվարող մյուս սուբյեկտի նկատմամբ, ինչպես նաեւ եթե այդ տնտեսվարող սուբյեկտները գտնվում են մեկ անձի ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ, բացառությամբ այնպիսի տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված համաձայնությունների, որոնք իրականացնում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնց միաժամանակ իրականացումը անձանց խմբում ընդգրկված մի քանի տնտեսվարող սուբյեկտի կողմից չի թույլատրվում օրենքով։»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 5.1. ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

1. Հանձնաժողովի կողմից հակամրցակցային համաձայնություն որակված ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունները Հանձնաժողովի որոշմամբ թույլատրվում են, եթե դրանցով տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ չեն սահմանվում այնպիսի սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ չեն այդ համաձայնությունների նպատակներն իրականացնելու համար եւ չեն ստեղծում համապատասխան ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակման, կանխման եւ (կամ) արգելման հնարավորություն, եւ եթե տնտեսվարող սուբյեկտները ապացուցում են, որ նման համաձայնությունները նպաստում են կամ կարող են նպաստել՝

1) ապրանքների արտադրության (իրացման) կատարելագործմանը կամ տեխնիկական (տնտեսական) առաջընթացը խթանելուն կամ համաշխարհային ապրանքային շուկայում անդամ պետություններում արտադրված ապրանքների մրցունակության բարձրացմանը.

2) համապատասխան անձանց կողմից նման գործողությունների իրականացման արդյունքում ձեռք բերվող առավելությունների (օգուտների) համապատասխան մասի ստացմանը սպառողների կողմից։

2. Հանձնաժողովն իրավասու է տնտեսվարող սուբյեկտների ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունները որոշմամբ թույլատրելու հետ մեկտեղ սահմանել պարտադիր կատարման ենթակա հանձնարարություններ եւ (կամ) պայմաններ:

3. Հանձնաժողովն իրավասու է ուժը կորցրած ճանաչել տնտեսվարող սուբյեկտների ուղղահայաց հակամրցակցային համաձայնությունը թույլատրելու վերաբերյալ որոշումը, եթե Հանձնաժողովի կողմից հետագայում ձեռք բերված ապացույցներով հաստատվի, որ այդ որոշումն ընդունվել է ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա կամ եթե տնտեսվարող սուբյեկտը չի կատարել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հանձնարարությունները կամ չի պահպանել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանները:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 5.2. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Արգելվում է տնտեսական գործունեության այնպիսի համակարգումը, որը հանգեցնում է եւ (կամ) կարող է հանգեցնել`

1) գների (սակագների), զեղչերի, հավելումների (հավելավճարների), հավելագների կիրառմանը կամ պահպանմանը.

2) աճուրդների, սակարկությունների, գնումների կամ մրցույթների ժամանակ գների բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

3) ապրանքային շուկայի բաժանմանը՝ ըստ տարածքային սկզբունքի, ապրանքների իրացման կամ ձեռքբերման ծավալի, իրացվող ապրանքների տեսականու կամ վաճառողների կամ գնորդների կամ պատվիրատուների կազմի.

4)  ապրանքների արտադրության կրճատմանը կամ դադարեցմանը.

5) կոնկրետ վաճառողների կամ գնորդների կամ պատվիրատուների հետ պայմանագրեր կնքելուց հրաժարվելուն.

6) ապրանքի վերավաճառքի գնի սահմանմանը՝ բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը գնորդի համար սահմանում է ապրանքի վերավաճառքի առավելագույն գինը.

7) գնորդի` այն տնտեսվարող սուբյեկտի ապրանքը չվաճառելու պարտավորությանը, որը վաճառողի մրցակիցն է։ Այդպիսի արգելքը չի տարածվում գնորդի կողմից՝ ապրանքային նշան կամ վաճառողի կամ արտադրողի անհատականացման այլ միջոց կրող ապրանքի վաճառքը կազմակերպելու վերաբերյալ համաձայնության վրա.

8) այլ եղանակներով մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 6-րդ հոդվածում`

1. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Տնտեսվարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`

1) տվյալ տնտեսվարող սուբյեկտի ընդհանուր կառավարման ներքո գտնվում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), կամ

2) տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են չորս կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց):»:

2. 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում`

1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա.1» կետով.

«ա.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը կամ կիրառումը, որի հետեւանքով ստեղծվում են կամ կարող են ստեղծվել անհավասար մրցակցային պայմաններ.».

2. «գ» կետի «կրճատումը» բառից հետո լրացնել «կամ դադարեցումը» բառերով, իսկ «փչացնելու» բառից հետո լրացնել «կամ» բառով.

3. «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական գների կամ այլ պայմանների սահմանումը կամ կիրառումը.».

4. «ե» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ե) պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին, ներառյալ առեւտրի օբյեկտներին, նրանց համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես եւ (կամ) տեխնոլոգիապես չհիմնավորված պայմաններ պարտադրելը.».

5. «զ» կետի «վերակազմակերպման» բառից հետո լրացնել «, լուծարման» բառով.

6. «թ» կետի «սահմանափակմանը» բառից հետո լրացնել «, կանխմանը կամ արգելմանը» բառերով.

7. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա), ժբ) եւ ժգ)» կետերով.

«ժա) չհիմնավորված բարձր կամ չհիմնավորված ցածր գների սահմանումը եւ (կամ) կիրառումը.».

ժբ) ապրանք ձեռքբերողի կամ ձեռք բերել ցանկացողի հետ պայմանագիր կնքելուց տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված պատճառներով հրաժարվելը կամ խուսափելը համապատասխան ապրանքի արտադրության եւ (կամ) իրացման հնարավորության առկայության դեպքում:».

ժգ) այլ պայմանների կամ վարքագծի սահմանումը կամ կիրառումը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին եւ 7.2-րդ հոդվածներով.

«ՀՈԴՎԱԾ  7.1. ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐ ԳԻՆ

1. Չհիմնավորված բարձր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի կողմից սահմանված ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը բարձր է այդ ապրանքի արտադրության եւ իրացման համար անհրաժեշտ ծախսերի եւ շահույթի գումարից, եւ այն գնից, որը ձեւավորվել է մրցակցության պայմաններում այնպիսի ապրանքային շուկայում, որը համադրելի է` ըստ ապրանքի ձեռքբերողների կամ իրացնողների կազմի, ապրանքաշրջանառության պայմանների, ապրանքային շուկայի հասանելիության պայմանների, պետական կարգավորման, այդ թվում՝ հարկման ու մաքսասակագնային կարգավորման (այսուհետ՝ համադրելի ապրանքային շուկա)` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Չհիմնավորված բարձր գին չի համարվում ապրանքի այն գինը, որը`

1) սահմանված է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սակագների սահմաններում,

2) սահմանվել է նորարարական գործունեության արդյունքում, այսինքն այնպիսի գործունեության, որը հանգեցնում է նոր, փոխադարձ անփոխարինելի ապրանքի ստեղծմանը կամ նոր փոխադարձ փոխարինելի ապրանքի ստեղծմանը` դրա արտադրության ծախսերի կրճատման կամ որակի բարելավման դեպքում:

3. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված չհիմնավորված բարձր գնի որոշման ընթացքում Հանձնաժողովի կողմից հաշվի են առնվում տվյալ ապրանքի համաշխարհային շուկաներում սահմանված բորսայական եւ ոչ բորսայական գնի ցուցանիշները` ելնելով յուրաքանչյուր գործի առանձնահատկություններից:

ՀՈԴՎԱԾ  7.2. ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՑԱԾՐ ԳԻՆ

1.    Չհիմնավորված ցածր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի կողմից սահմանված ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը ցածր է այդ ապրանքի արտադրության եւ իրացման համար անհրաժեշտ ծախսերի եւ շահույթի գումարից, եւ այն գնից, որը ձեւավորվել է մրցակցության պայմաններում համադրելի ապրանքային շուկայում` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2.    Ապրանքի գինը չի համարվում չհիմնավորված ցածր, եթե

1) այն սահմանվել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սակագների սահմաններում,

2) այդ գնի սահմանումը չի հանգեցրել կամ չէր կարող հանգեցնել մրցակցության սահմանափակման` կապված ապրանքային շուկայում ապրանք իրացնողների եւ ձեռքբերողների հետ անձանց խումբ չհանդիսացող տնտեսվարող սուբյեկտների քանակի կրճատման հետ:»:

ՀՈԴՎԱԾ 10.  Օրենքի 8-րդ հոդվածում`

1. 1-ին մասի`

1) 1-ին եւ 2-րդ կետերի «տնտեսվարող» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով.

2) 3-րդ եւ 4-րդ կետերի «կողմից» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով.

3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսվարող սուբյեկտը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի այլ տնտեսվարող սուբյեկտի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:».

2. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում իրավահարաբերության մասնակից տնտեսվարող սուբյեկտները:».

3. 7-րդ մասի`

1) 1-ին կետից հանել «գործող (մրցակից հանդիսացող) տնտեսվարող սուբյեկտների միջեւ» բառերը.

2) 2-րդ կետից հանել «գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի եւ (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջեւ» բառերը.

3) 3-րդ կետից հանել «գործող տնտեսվարող սուբյեկտների միջեւ» բառերը:

4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Համակենտրոնացում չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների սույն հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները, որոնք տեղի են ունենում սույն օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջեւ:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 9-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի «ձեւը» բառը փոխարինել «եղանակը» բառով, իսկ 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ.

«Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում տնտեսվարող սուբյեկտի կողմից կարող է ներկայացվել նաեւ այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն:»

2. 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Համակենտրոնացման հայտարարագրման նպատակով համակենտրոնացման մասնակիցներից գանձվում է հայտարարագրման վճար, որի չափը կազմում է համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափի 0,1 տոկոսը կամ ակտիվների ընդհանուր արժեքի 0,1 տոկոսը, եթե դրա չափն ավելի մեծ է համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափի 0,1 տոկոսից: Հայտարարագրման վճարը չի կարող գերազանցել երեք միլիոն դրամը:

2.2. Բյուջետային տարվա կտրվածքով հայտարարագրման վճարներից գոյացած գումարը տվյալ տարվա պետական բյուջեով Հանձնաժողովին հատկացվող աշխատավարձի ֆոնդի առավելագույնը քսան տոկոսի չափով փոխանցվում է Հանձնաժողովի հատուկ հաշվին: Պետական բյուջեով Հանձնաժողովին հատկացվող աշխատավարձի ֆոնդի քսան տոկոսը բյուջետային տարվա կտրվածքով գերազանցող հայտարարագրման վճարներից գոյացած գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 10. ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

1. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլատրվում կամ արգելվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաեւ համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ եւ պարտավորություններ:

2. Հանձնաժողովը հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գնահատելիս հաշվի է առնում տնտեսական մրցակցությունն էապես խոչընդոտելու, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնելու կամ գերիշխող դիրքն ամրապնդելու հանգամանքները:

3. Հանձնաժողովը հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը կարող է թույլատրել նաեւ այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտը ապացուցում է, որ տվյալ համակենտրոնացումը ապրանքային շուկայում կհանգեցնի մրցակցային պայմանների:

4. Արգելվում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գործողության մեջ դնելը՝

1) մինչեւ Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը (չհայտարարագրված համակենտրոնացում),

2) Հանձնաժողովի կողմից համակենտրոնացումն արգելելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում (արգելված համակենտրոնացում):

5. Հանձնաժողովի որոշմամբ արգելված գործողության մեջ դրված համակենտրոնացումը Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է լուծարման (լուծման, դադարեցման)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 11-րդ հոդվածում`

1. 1-ին մասի «ձեռնարկատիրական գործունեության» բառերը փոխարինել «տնտեսվարող սուբյեկտի» բառերով, «օրենքին» բառից հետո լրացնել «, այլ օրենքներին, իրավական ակտերին» բառերով, իսկ «ճշմարտության,» բառը փոխարինել «ճշմարտության եւ(կամ)» բառերով.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Անբարեխիղճ մրցակցության գործողություններ են սույն օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 15.1-ին եւ 16-րդ հոդվածներում թվարկված դեպքերը, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխանող այլ գործողություններ:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 12-րդ հոդվածում`

1. վերնագրում «ԱՌԱՋԱՑՆԵԼԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ» բառերով.

2. 1-ին մասի«ձեռնարկատիրական գործունեության» բառերը փոխարինել «տնտեսվարող սուբյեկտի» բառերով.

3. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով.

«3. Շփոթության առկայության հարցը որոշվում է Հանձնաժողովի կողմից:

4. Մտավոր գործունեության արդյունքների եւ (կամ) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ բացառիկ իրավունքի ձեռքբերման կամ օգտագործման հետ կապված գործողությունը կամ վարքագիծը, որն ուղղված է այլ տնտեսվարող սուբյեկտի ապրանքային շուկայից դուրս մղելուն, ապրանքային շուկա մուտք գործելու խոչընդոտներ ստեղծելուն կամ ապրանքային շուկայում մրցակցությունն այլ կերպ սահմանափակելուն, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի հիմքով անբարեխիղճ մրցակցության առկայության վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում Հանձնաժողովը կամ շահագրգիռ անձն իրավասու են դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մտավոր սեփականության հարցերով լիազորված գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը հիմք է մտավոր գործունեության արդյունքների եւ (կամ) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների համապատասխան գրանցումն ուժը կորցրած համարելու համար:»:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասից, 14-րդ հոդվածի 1-ին մասից, 15-րդ հոդվածի 1-ին մասից, 16-րդ հոդվածի 2-րդ եւ 7-րդ մասերից հանել «ձեռնարկատիրական գործունեության» բառերը:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում`

1. «արտադրության» բառից հետո լրացնել «տարեթվի, ամսվա, օրվա» բառերով.

2. «պայմանների վերաբերյալ» բառերից հետո լրացնել «հայերեն» բառով.

3. «կազմել» բառից հետո լրացնել «իրացվող կամ» բառերով.

4. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հասարակության մոլորեցման առկայության հարցը որոշվում է Հանձնաժողովի կողմից:»:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 15.1. ԱՆՏԵՂԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Տնտեսվարող սուբյեկտի կողմից անտեղի` ոչ կոռեկտ, անպատշաճ համեմատություն կատարելն իր կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների եւ այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրվող կամ իրացվող ապրանքների միջեւ համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:»:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 16.3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) այլ պետական մարմինների կամ տնտեսվարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հետ հակամրցակցային համաձայնությունները, այդ թվում` գործարքները, համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի`

1. «ա» կետի երրորդ պարբերությունում «հարուցելու» բառը փոխարինել «հարուցելու,» բառով.

2. «ա» կետի տասնմեկերորդ պարբերությունում «պետական» բառը փոխարինել «Հանձնաժողովի, պետական այլ» բառերով.

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 19.1-ին հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 19.1. ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ, ԳՐԱՍԽԱԼՆԵՐԻ, ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ ԵՎ ՎՐԻՊԱԿՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄԸ

1. Հանձնաժողովի որոշումները կարող են վերանայվել նոր ի հայտ եկած հանգամանքներով Հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ որոշման ընդունմանը նախորդած վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա:

2. Նոր ի հայտ եկած հանգամանքները հիմք են որոշման վերանայման համար, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել Հանձնաժողովին կամ վարույթի մասնակիցներին, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել վարույթի մասնակիցներին, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել Հանձնաժողով, եւ այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

3. Նոր ի հայտ եկած հանգամանքներով Հանձնաժողովի որոշման վերանայման համար դիմում կարող է ներկայացվել երեք ամսվա ընթացքում սկսած այն պահից, երբ դիմում ներկայացնող անձը իմացել է կամ կարող էր իմանալ այդ հանգամանքների ի հայտ գալու մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը Հանձնաժողովի կողմից կարող է վերականգնվել դիմում ներկայացնող անձի միջնորդության հիման վրա, եթե այդ միջնորդությունը ներկայացվել է վեց ամսվա ընթացքում սկսած այն պահից, երբ դիմումատուն իմացել կամ կարող էր իմանալ նոր հանգամանքների ի հայտ գալու մասին, եւ այդ միջնորդության մեջ նշված հանգամանքները Հանձնաժողովը ճանաչել է հարգելի:

5. Նոր ի հայտ եկած հանգամանքներով որոշման վերանայման համար ներկայացված դիմումը, բացի ընդհանուր վավերապայմաններից, պետք է պարունակի նաեւ`

1) վերանայվող որոշման համարը ու կայացման տարին, ամիսը եւ ամսաթիվը,

2) դիմումատուի պահանջը` նոր ի հայտ եկած համգամանքների մատնանշմամբ,

3) նոր ի հայտ եկած հանագամանքների` գործի համար էական նշանակություն ունենալու վերաբերյալ հիմնավորումները:

Դիմումին պետք է կցվեն դիմումատուի տրամադրության տակ առկա բոլոր այն ապացույցները, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հարցի լուծման համար:

Նոր ի հայտ եկած հանագամանքների` գործի լուծման համար էական նշանակություն ունենալու հարցը լուծում է Հանձնաժողովը:

6. Հանձնաժողովը վերադարձնում է դիմումը, եթե չեն պահպանվել դիմումին ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները կամ բաց է թողնվել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը եւ չի ներկայացվել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն կամ այդ միջնորդությունը Հանձնաժողովի կողմից մերժվել է:

7. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կամ վարույթին մասնակցող անձանց դիմումի հիման վրա իրավունք ունի պարզաբանել իր որոշումները, ուղղել դրանցում առկա գրասխալները, թվաբանական սխալներն ու վրիպակները առանց փոխելու որոշման բովանդակությունը:»:

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 27. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հանձնաժողովը`

1. Յուրաքանչյուր տարի` մինչեւ հոկտեմբերի 1-ը, Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության տարեկան ծրագիրը, որն ամփոփ տեղեկություններ է պարունակում տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծության եւ առկա հիմնախնդիրների բացահայտման, տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների եւ դրանց իրականացման ժամանակացույցի, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ այլ դրույթների մասին:

2. Յուրաքանչյուր տարի` մինչեւ մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը, որը համառոտ տեղեկատվություն է պարունակում Հանձնաժողովի գործունեության, ապրանքային շուկաների վերլուծության, տնտեսական մրցակցության կարգավորման եւ վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումների, մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկների իրականացման ընթացքի, իր գործունեության ֆինանսական հաշվետվության եւ ալլ միջոցառումների վերաբերյալ:

3. Հանձնաժողովի գործունեության տարեկան ծրագիրը եւ նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը հաստատվում են Հանձնաժողովի որոշմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում «կարգով» բառից հետո լրացնել «եւ դեպքերում» բառերով, իսկ «15-ը» բառը` «30-ը» բառով:

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասում «կազմվում է» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի կողմից սահմանված ձեւով» բառերով, իսկ «ներկայացուցիչները» բառից հետո լրացնել «Դիտանցման արձանագրությանը կարող են կցվել լուսանկարներ, փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ եւ (կամ) այլ նյութեր, որի վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում դիտանցման արձանագրության մեջ:» նախադասությամբ:

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 30-րդ հոդվածում`

1. 2-րդ մասում «հինգը» բառը փոխարինել «չորսը» բառով.

2. 9-րդ մասում «որոշումը» բառը բոլոր տեղերում փոխարինել «կողմից ընդունված վարչական ակտը» բառերով.

3. 12-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«12. Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի ընթացքում սույն օրենքի խախտման փաստ չհայտնաբերվելու կամ վարչական ակտի ընդունումն անհնար դարձնող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ վարույթը կարճվում է:»:

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի «հանգամանքները,» բառից հետո լրացնել «տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը,» բառերով, իսկ «(կամ)» բառից հետո «տնտեսվարող սուբյեկտի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Եթե Հանձնաժողովի որոշմամբ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նշանակված է տուգանք, ապա մեկամսյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում դրա չափը պակասեցվում է 20 տոկոսով, հակառակ դեպքում տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է մուծել նշանակված տուգանքի ամբողջ չափը:»:

ՀՈԴՎԱԾ  27.  Օրենքի 36-րդ հոդվածում`

1. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող տարվա հաuույթի մինչեւ տասը տոկոu: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում, uույն մաuով նախատեuված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է հակամրցակցային համաձայնության մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ տասը տոկոu:

Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) միջոցով գների չհիմնավորված բարձրացման հետեւանքով տնտեսվարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:

2. 2-րդ մասից հետո լրացնել նոր 2.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ `

«2.1. Տնտեսական գործունեության արգելված համակարգման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ տասը տոկոսը: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ տասը տոկոu:»:

3. 3-րդ մասի «հինգ միլիոնից երկու հարյուր միլիոն դրամի չափով» բառերը փոխարինել «տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հաuույթի մինչեւ տասը տոկոuի չափով: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում, uույն մաuով նախատեuված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ տասը տոկոu» բառերով.

4. 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ`

«4. Հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ տասը տոկոս: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է իրավախախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի մինչեւ տասը տոկոս:»:

5. 4-րդ մասից հետո լրացնել նոր 4.1-ին մասով` հետեւյալ բովանդակությամբ`

«4.1. Համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ միլիոն դրամ:»:

6. 5-րդ մասի «մեկ» բառը բոլոր տեղերում փոխարինել «հինգ» բառով.

7. 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ`

«6 Արգելված պետական օժանդակություն ստանալու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ միլիոն դրամ:»:

8. 8-րդ մասի «երկու» բառը փոխարինել «հինգ« բառով:

ՀՈԴՎԱԾ 28. Օրենքը լրացնել նոր` 36.1-ին եւ 36.2-րդ հոդվածներով.

«ՀՈԴՎԱԾ 36.1. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ԱԶԱՏՈՒՄ

1. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսվարող սուբյեկտը, մինչեւ տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցման մասին որոշման կայացումը կամ ստուգում կատարելու մասին Հանձնաժողովի նախագահի հրամանի ընդունումը իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողովին եւ կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար) եւ հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույց(ներ), որը (որոնք), ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք է(են) տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու եւ (կամ) ստուգում կատարելու համար:

2. Տնտեսվարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է իր տնօրինության տակ գնտվող կամ իրեն հայտնի հետեւյալ ապացույցները`

1) հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսվարող սուբյեկտների անվանումները եւ այլ տեղեկություններ,

2) հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը, ներառյալ` դրա նպատակը, դրսեւորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տեւողությունը, վայրը, այլ տվյալներ,

3) բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են, ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում,

4) հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ գտնվող այլ ապացույցներ:

3. Հանձնաժողով դիմած տնտեսվարող սուբյեկտը չի կարող ազատվել սույն հոդվածով սահմանված պատասխանատվությունից, եթե նա չի կատարել հետեւյալ պայմանները կամ դրանցից որեւէ մեկը`

1) տնտեսվարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար,

2) տեղեկատվություն ներկայացնելու պահից սկսած մինչեւ վարչական վարույթի ավարտը տնտեսվարող սուբյեկտը չի համագործակցում Հանձնաժողովի հետ` առանց վերապահումների եւ շարունակական հիմունքով: Այդ համագործակցությունը ենթադրում է, որ`

ա. տնտեսվարող սուբյեկտը ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը եւ ապացույցները, որոնք հայտնվում են իր տնօրինության տակ կամ հայտնի են դառնում իրեն, անհապաղ ներկայացնում է Հանձնաժողովին,

բ. սահմանված ժամկետում պատասխանում է Հանձնաժողովի բոլոր հարցումներին, որոնք կարող են նպաստել ենթադրյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող փաստերի արձանագրմանը,

գ. ապահովում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտների գործող կամ հնարավորության դեպքում նախկին տնօրենների եւ աշխատակիցների բացատրություններ ներկայացնելու հնարավորությունը,

դ. չի ոչնչացնում, կեղծում եւ թաքցնում հակամրցակցային համաձայնությանը վերաբերող տեղեկություններն ու ապացույցները եւ

ե. չի բացահայտում ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ հայտարարության, դիմումի, տեղեկատվության կամ ապացույցների ներկայացման փաստը եւ բովանդակությունը մինչեւ Հանձնաժողովի կողմից ընդունված հակամրցակցային համաձայնության հնարավոր փաստի վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին որոշման ուժի մեջ չի մտելը կամ Հանձնաժողովի համաձայնությամբ այլ դեպքերում:

4. Հակամրցակցային համաձայնության մասնակից միաժամանակ երկու եւ (կամ) ավելի տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված դիմումը Հանձնաժողովը թողնում է առանց քննության:

5. Պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման եւ քննության կարգը սահմանում է Հանձնաժողովը:

ՀՈԴՎԱԾ 36.2. ՏՈՒԳԱՆՔԻ ՉԱՓԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ

1. Հակամրցակցային համաձայնությանը իր մասնակցությունը բացահայտող տնտեսվարող սուբյեկտը, երբ չի բավարարվում սույն օրենքի 36.1-ին հոդվածի պայմանները, կարող է դիմում ներկայացնել տուգանքի չափի նվազեցման մասին:

2. Տուգանքի չափի նվազեցման համար տնտեսվարող սուբյեկտը պետք է ապացույց ներկայացնի Հանձնաժողովին սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հնարավոր փաստի վերաբերյալ, որը էական նշանակություն կունենա իրավախախտումն ապացուցելու համար:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով հակամրցակցային համաձայնության մասին առաջինը հայտնած եւ այդ համաձայնության բացահայտման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչեւ 50 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երկրորդ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչեւ 70 տոկոսը: Էական նշանակություն ունեցող ապացույց ներկայացրած երրորդ տնտեսվարող սուբյեկտի նկատմաբ տուգանքի չափը կազմում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի մինչեւ 85 տոկոսը:

4. Տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի նվազեցման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:

5. Եթե տուգանքի չափի նվազեցման մասին դիմումի ներկայացման պահին տնտեսվարող սուբյեկտը հանդիսանում է մեկ այլ հակամրցակցային համաձայնության մասնակից եւ հայտնում է նաեւ այդ հակամրցակցային համաձայնության մասին, ապա այդ տնտեսվարող սուբյեկտը կարող է դիմում ներկայացնել Հանձնաժողովին տուգանքի վճարումից ամբողջովին ազատում ստանալու համար` սույն օրենքի 36.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 29. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: 
  

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն փաթեթում միավորված են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տարբեր տարիներին մշակված օրենքների նախագծերը:

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ եւ փոփոխությունների կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտերը ԵՏՄ-ում գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ (հիմք` ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի թիվ 61-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 191.1 կետ):

Բացի այդ, Նախագծերի ընդունման համար հաշվի են առնվել նախկին տարիներին «Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի շրջանակներում Գերմանիայի եւ Լիտվայի համապատասխան փորձագետների կատարած առաջարկները, Համաշխարհային բանկի հետ «Հայաստանի Հանրապետության զարգացման քաղաքականության վարկի (ԶՔՎ) երրորդ ծրագրի նախապատրաստման կանխավճարի թիվ ՄԶԸ Ք670-ԱՄ» վարկային ծրագրի շրջանակում «Մրցակցության քաղաքականության կարգավորիչ դաշտի հզորացում» տեխնիկական աջակցության ծրագրի ներքո ներգրավված փորձագետների առաջարկները:

Նախագծերի ընդունումը էապես կբարելավի Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի բարելավման, Օրենքի խախտումների կանխման, բացահայտման եւ հետեւանքների վերացման տեսանկյունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս Օրենքում առկա են մի շարք դրույթներ, որոնք անհրաժեշտ է համապատասխանեցնել ԵՏՄ ակտերին.

1. Գործող Օրենքով սահմանված տուգանքի կիրառման մեխանիզմները տարբերվում են ԵՏՄ իրավական ակտերով նախատեսված կարգավորումներից, այդ թվում` Օրենքը չի նախատեսում պատասխանատվություն պետական մարմինների եւ  տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար:

2. Առկա են հակամրցակցային համաձայնությունների եւ գերիշխող դիրքի չարաշահումների դրսեւորումների առումով անհամապատասխանություններ:

3. Առկա է մի շարք հասկացություններ Օրենքում ներառելու, ինչպես նաեւ մի շարք հասկացություններ հստակեցնելու անհրաժեշտություն:

4. Ներկայումս առկա են մի շարք խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս Հանձնաժողովին արդյունավետորեն լուծելու իր առջեւ դրված խնդիրները:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Գործող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում։

4.Կարգավորման նպատակը եւ  բնույթը

Օրենքում առկա խնդիրները լուծելու նպատակով.

1. Նախագծերով սահմանվում է տուգանքների որոշման այլ մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի  նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաեւ վարչական պատասխանատվություն է նախատեսվում պետական մարմինների եւ  տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար:

2. Հստակեցվում եւ լրացվում են հակամրցակցային համաձայնությունների եւ գերիշխող դիրքի չարաշահման, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության  դրսեւորումները, սահմանվում են համաձայնությունները հակամրցակցային չհամարելու հստակ հիմքեր եւ չափանիշներ, հակամրցակցային համաձայնություններ կնքած անձնաց պատասխանատվությունից ազատման եւ տուգանքի չափի նվազեցման գործուն մեխանիզմներ:

3. Նախագծերով սահմանվում են մի շարք հասկացություններ, այդ թվում` «խտրական պայմաններ», «մրցակցության սահմանափակման հատկանիշներ», «տնտեսական գործունեության համակարգում», «ուղղակի եւ անուղղակի վերահսկողություն», «չհիմնավորված բարձր եւ ցածր գին» հասկացությունները, հստակեցվում է անձանց խումբ հասկացությունը:

4. Նախագծերով հստակեցում եւ կարգավորում են ստանում խնդրահարույց դրույթները եւ իրավահարաբերությունները: Մասնավորապես կարգավորվում են անձանց խմբի, տուգանքի գանձման մեխանիզմների արդյունավետության բարձրացման, մրցակցությանը վնաս հասցնող համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության ուժեղացման հետ կապված հարաբերությունները:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակիցների կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ էականորեն կմեծանա տնտեսական մրցակցության օրենսդրության պաշտպանության նկատմամբ վերահսկողության, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման եւ նախազգուշացման ոլորտներում Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկա

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի  Հանրապետության  օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի  Հանրապետության  ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքների նախագծերի բնապահպանության   բնագավառում  կարգավորման

1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի  Հանրապետության  օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի  Հանրապետության  ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ)  ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների     վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը բնապահպանության  ոլորտին  չեն առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում՝ կարգավորելով համապատասխան ոլորտներում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ ոլորտը կարգավորող մարմնի համագործակցության եւ իրավասությունների տարանջատման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, քննարկվող կարգավորման համաձայն՝ եթե տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացված հարցի հետ կապված ոլորտի կարգավորող մարմինը Հանձնաժողովին հիմնավոր կերպով տեղեկացնում է, որ այդ հարցը, օրենքով սահմանված կարգավորման նպատակներից ելնելով, վերապահվում է ոլորտի կարգավորող մարմնին, եւ որ վերջինս այդ հարցով իրականացնելու է օրենքով սահմանված գործառույթներ կամ վարույթ է հարուցելու, ապա այդ հարցի վերաբերյալ Հանձնաժողովը կարող է արտահայտել դիրքորոշում, իսկ վերջնական որոշումն ընդունում է ոլորտի կարգավորող մարմինը: Առաջարկվող կարգավորումը՝ որպես սույն դրույթի կիրառման պայման, նախատեսում է ոլորտի կարգավորող մարմնի կողմից հիմնավոր կերպով Հանձնաժողովին տեղեկացնելը: Միաժամանակ, նախագիծը չի կարգավորում այն դեպքերը, թե որ տեղեկացումն է համարվելու հիմնավոր, այսինքն՝ ով կամ ինչ կարգով է գնահատելու տեղեկացման հիմնավորվածությունը, կամ ինչ հետեւանքներ են առաջանալու այն դեպքերում, երբ, օրինակ, Հանձնաժողովը ներկայացված տեղեկացումը չհամարի հիմնավոր: Այս առումով, նախագիծն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոնը, որը դրսեւորվում է կարգավորման բացերի առկայությամբ: Կարգավորման բացերի առկայությունը դրսեւորվում է այս կամ այն հարցի ոչ կարգավորված լինելու, չկարգավորված ոլորտի այս կամ այն բնույթի գործունեության, ինչպես նաեւ պետական մարմիններին վերապահված գործառույթների կամայական մեկնաբանման հնարավորության միջոցով:

2. Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում կատարել համապատասխան լրացում, որի համաձայն՝ համակենտրոնացման հայտարարագրում նշվող տեղեկությունների մեջ Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում տնտեսվարող սուբյեկտի կողմից կարող է ներկայացվել նաեւ այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն: Առաջարկվող կարգավորումը, կարծում ենք, չի բխում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի էությունից: Մեր համոզմամբ, բոլոր դեպքերը, երբ տնտեսվարող սուբյեկտը ներկայացնում է այլ ժամկետի դրությամբ ֆինանսական հաշվետվություններ, պետք է նախատեսված լինեն օրենքով կամ օրենքի մակարդակով պետք է կարգավորում ստանա առնվազն այն հարցը, թե որոնք են այն անհրաժեշտ հիմքերը, որոնցից ելնելով էլ հանձնաժողովը կսահմանի այլ ժամկետի հաշվետվություններ ներկայացնելու դեպքերը:  Այս առումով, նախագիծն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 11-րդ կետով նախատեսված կոռուպցիոն գործոնը, որը դրսեւորվում է օրենքից ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի կապակցությամբ իրավաստեղծ գործունեության չափազանց մեծ ազատության առկայությամբ: Օրենքից ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի կապակցությամբ իրավաստեղծ գործունեության չափազանց մեծ ազատության առկայությունը հիմնականում արտահայտվում է հարաբերությունների օրենքով կարգավորելու փոխարեն ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջոցով կարգավորմամբ, ինչպես նաեւ` օրենքով` գերատեսչություններին տրամադրվող իրավաստեղծ գործունեությանը վերաբերող ենթաօրենսդրական կարգավորման չափանիշների եւ պայմանների բացակայությամբ:

Միաժամանակ, հարկ է նշել, որ «կարող է» ձեւակերպման կիրառումը թույլ է տալիս ենթադրել, որ տնտեսվարող սուբյեկտի հայեցողությանն է թողնված հիշյալ հաշվետվությունների ներկայացումը, ինչով իմաստազրկվում է առաջարկվող կարգավորումը սահմանելու անհրաժեշտությունը:

3. Նախագծի 20-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր՝ 19.1-րդ հոդվածով՝ սահմանելով հանձնաժողովի որոշումները նոր երեւան եկած հանգամանքներով վերանայելու, ինչպես նաեւ որոշումները պարզաբանելու, սխալները, վրիպակները ուղղելու հետ կապված կարգավորումներ: Այսպես, քննարկվող հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովը վերադարձնում է դիմումը, եթե չեն պահպանվել դիմումի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները կամ բաց է թողնվել այն ներկայացնելու համար սահմանված ժամկետը եւ չի ներկայացվել բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն կամ այն Հանձնաժողովի կողմից մերժվել է: Նախագծի դրույթները չեն ապահովում հանձնաժողովի որոշումները նոր ի հայտ եկած հանգամանքներում վերանայելու համար համապարփակ կարգավորումներ: Մասնավորապես, առաջարկվող կարգավորմամբ սահմանված չեն դիմումի ընդունումը մերժելու հիմքերը, այլ միայն նախատեսվում են դիմումը վերադարձնելու վերաբերյալ կարգավորումներ, որոնք, սակայն, չեն բխում իրավական որոշակիության սկզբունքից եւ վերջինիս վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումներում, ինչպես նաեւ ՄԻԵԴ նախադեպային իրավունքում արտահայտված իրավական դիրքորոշումից: Այսպես, ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-630 որոշման մեջ, հղում տալով ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշմանը, նշել է. «որ նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին (res judicata), այսինքն՝ ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը, նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետեւանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դիմումը, բացի ընդհանուր վավերապայմանների, պետք է պարունակի այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են, օրինակ, դիմումատուի պահանջը՝ նոր ի հայտ եկած համգամանքների մատնանշմամբ կամ նոր ի հայտ եկած հանգամանքների` գործի համար էական նշանակություն ունենալու վերաբերյալ հիմնավորումները: Նախագծով առաջարկվող կարգավորմամբ ստացվում է, որ հիշյալ տեղեկությունների բացակայությունը հիմք է դիմումը հետ վերադարձնելու համար: Միաժամանակ, նախագիծը չի սահմանում դիմումը վերադարձնելու իրավական հետեւանքները, որպիսի պայմաններում պարզ չէ վերադարձված դիմումի հետագա ճակատագիրը: Բացի այդ, գտնում ենք, որ նախագիծը պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերի դիմումի վերադարձման, մերժման հիմքերի վերաբերյալ:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ գտնում ենք, որ դիմումը վերադարձնելու, մերժելու հիմքերը պետք է հստակ սահմանված լինեն օրենքով, ինչը նախագծում չի կատարվել: Այս առումով, նախագիծն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոնը, որը դրսեւորվում է կարգավորման բացերի առկայությամբ: Կարգավորման բացերի առկայությունը դրսեւորվում է այս կամ այն հարցի ոչ կարգավորված լինելու, չկարգավորված ոլորտի այս կամ այն բնույթի գործունեության, ինչպես նաեւ պետական մարմիններին վերապահված գործառույթների կամայական մեկնաբանման հնարավորության միջոցով:

Միաժամանակ, նախագծի քննարկվող հոդվածի 7-րդ մասից անհրաժեշտ է հանել «իրավունք ունի» բառերը եւ հստակ սահմանել պարզաբանումներ տրամադրելու, ուղղումներ կատարելու հիմքերը, քանի որ առաջարկվող ձեւակերպմամբ նախագիծն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կոռուպցիոն գործոնը, որը դրսեւորվում է պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների ոչ հստակ լինելով: Պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների ոչ հստակ լինելը, որպես կոռուպցիոն գործոն, հիմնականում արտահայտվում է նորմատիվ իրավական ակտում պետական մարմնի (պաշտոնատար անձի) իրավասությունները «իրավասու է» կամ «կարող է» արտահայտություններով ձեւակերպելու միջոցով, ինչը հանգեցնում է իրավասությունը, որպես հնարավորություն, այլ ոչ թե որպես պարտավորություն մեկնաբանելուն:

4. Նախագծի 28-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր 36.1-րդ եւ 36.2-րդ հոդվածներով՝ սահմանելով, պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման, ինչպես նաեւ տուգանքի չափի նվազեցման հետ կապված կարգավորումներ: Այսպես, Օրենքում լրացվող 36.1-րդ հոդվածում անհրաժեշտ է խուսափել բազմիցս կիրառվող «հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է...» ձեւակերպումից, որը չի բխում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի էությունից: Բացի այդ, քննարկվող հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի ե. պարբերությունից, որով սահմանվում են այն հիմքերը, որոնց առկայությամբ տնտեսվարող սուբյեկտը չի կարող ազատվել պատասխանատվությունից, անհրաժեշտ է հանել «կամ Հանձնաժողովի համաձայնությամբ այլ դեպքերում» բառերը՝ հստակ սահմանելով պատասխանատվությունից ազատվելը բացառող բոլոր հիմքերը: Հակառակ դեպքում, օրենքը հնարավորություն է տալիս վարչական մարմնին հայեցողական մոտեցում դրսեւորելու՝ հանգեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոնի առկայության,որը դրսեւորվում է կարգավորման բացերի առկայությամբ: Կարգավորման բացերի առկայությունը դրսեւորվում է այս կամ այն հարցի ոչ կարգավորված լինելու, չկարգավորված ոլորտի այս կամ այն բնույթի գործունեության, ինչպես նաեւ պետական մարմիններին վերապահված գործառույթների կամայական մեկնաբանման հնարավորության միջոցով: Միաժամանակ, հարկ է նշել, որ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ եւս ներկայացված չեն համապատասխան տվյալներ, ինչը հնարավորություն կտար գնահատելու առաջարկվող կարգավորումների հիմնավորվածությունը:

Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ նախագծի 20-րդ եւ 28-րդ հոդվածներով առաջարկվող կարգավորումները հարկ է քննարկել վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի ելակետային մոտեցումների լույսի ներքո, որով համապարփակ կերպով նախատեսվում է սահմանել վարչական մարմնի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության եւ լուծման կարգը, այդ թվում՝ վարչական ակտը նոր կամ նոր երեւան եկած հանգամանքներում վերանայելու, պատասխանատվությունը բացառող հանգամանքերի, արարքի եւ դրա համար կիրառվող պատասխանատվության միջոցների համաչափության ապահովման վերաբերյալ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտերը ԵԱՏՄ-ում գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունմամբ նախատեսվում է մեծացնել տնտեսական մրցակցության օրենսդրության պաշտպանության նկատմամբ վերահսկողության, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման եւ նախազգուշացման ոլորտներում գործունեության արդյունավետությունը:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են մի շարք ապրանքային շուկաների հետ, եւ Նախագծերի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային միջավայրի վրա կարող է լինել դրական ազդեցություն:

Հիմք ընդունելով նախնական եւ ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ընդլայնել տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերահսկողական լիազորությունները:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով մրցակցային հավասար պայմաններ ապահովելու առավել լայն հնարավորությունների սահմանումը:

Եզրակացություն

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ`

1)   համակենտրոնացման հայտարարագրման նպատակով համակենտրոնացման մասնակիցներից գանձվում է հայտարարագրման վճար, որի չափը կազմում է համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափի 0,1 տոկոսը կամ ակտիվների ընդհանուր արժեքի 0,1 տոկոսը, եթե դրա չափն ավելի մեծ է համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափի 0,1 տոկոսից: Հայտարարագրման վճարը չի կարող գերազանցել երեք միլիոն դրամը:

2)   հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու), տնտեսական գործունեության արգելված համակարգման, գերիշխող դիրքը չարաշահելու, ինչպես նաեւ հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար համար նշանակվող տուգանքի չափը կազմում է համապատասխան իրավախախտմանը մաuնակից տնտեuվարող uուբյեկտի նախորդող տարվա հաuույթի մինչեւ տասը տոկոuը: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում, նշյալ իրավախախտումների համար նշանակվող տուգանքի չափը կազմում է համապատասխան իրավախախտմանը մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ տասը տոկոuը:

3)   համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվում է տուգանք մինչեւ հինգ միլիոն դրամի չափով:

4)   անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ հինգ տոկոսը (ներկայումս սահմանված մեկ տոկոսի փոխարեն):

5)   արգելված պետական օժանդակություն ստանալու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ միլիոն դրամ (ներկայումս սահմանված` նշյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ մեկ տոկոս, բայց ոչ ավելի, քան հարյուր միլիոն դրամի փոխարեն):

6)   հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ միլիոն դրամ (ներկայումս սահմանված երկու միլիոն դրամի փոխարեն):

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվության միջոցներ տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում կատարվող իրավախախտումների համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական:

Միաժամանակ, նախագիծը ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ելքերի, համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը  չի հանգեցնում: