Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-3791-06.11.2013,12.12.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «թ» կետով.

«թ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«- Հայաստանի Հանրապետությամբ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն փաթեթում միավորված են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից տարբեր տարիներին մշակված օրենքների նախագծերը:

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ եւ փոփոխությունների կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտերը ԵՏՄ-ում գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ (հիմք` ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի թիվ 61-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 191.1 կետ):

Բացի այդ, Նախագծերի ընդունման համար հաշվի են առնվել նախկին տարիներին «Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի շրջանակներում Գերմանիայի եւ Լիտվայի համապատասխան փորձագետների կատարած առաջարկները, Համաշխարհային բանկի հետ «Հայաստանի Հանրապետության զարգացման քաղաքականության վարկի (ԶՔՎ) երրորդ ծրագրի նախապատրաստման կանխավճարի թիվ ՄԶԸ Ք670-ԱՄ» վարկային ծրագրի շրջանակում «Մրցակցության քաղաքականության կարգավորիչ դաշտի հզորացում» տեխնիկական աջակցության ծրագրի ներքո ներգրավված փորձագետների առաջարկները:

Նախագծերի ընդունումը էապես կբարելավի Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի բարելավման, Օրենքի խախտումների կանխման, բացահայտման եւ հետեւանքների վերացման տեսանկյունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս Օրենքում առկա են մի շարք դրույթներ, որոնք անհրաժեշտ է համապատասխանեցնել ԵՏՄ ակտերին.

1. Գործող Օրենքով սահմանված տուգանքի կիրառման մեխանիզմները տարբերվում են ԵՏՄ իրավական ակտերով նախատեսված կարգավորումներից, այդ թվում` Օրենքը չի նախատեսում պատասխանատվություն պետական մարմինների եւ  տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար:

2. Առկա են հակամրցակցային համաձայնությունների եւ գերիշխող դիրքի չարաշահումների դրսեւորումների առումով անհամապատասխանություններ:

3. Առկա է մի շարք հասկացություններ Օրենքում ներառելու, ինչպես նաեւ մի շարք հասկացություններ հստակեցնելու անհրաժեշտություն:

4. Ներկայումս առկա են մի շարք խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս Հանձնաժողովին արդյունավետորեն լուծելու իր առջեւ դրված խնդիրները:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Գործող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում։

4.Կարգավորման նպատակը եւ  բնույթը

Օրենքում առկա խնդիրները լուծելու նպատակով.

1. Նախագծերով սահմանվում է տուգանքների որոշման այլ մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի  նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաեւ վարչական պատասխանատվություն է նախատեսվում պետական մարմինների եւ  տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար:

2. Հստակեցվում եւ լրացվում են հակամրցակցային համաձայնությունների եւ գերիշխող դիրքի չարաշահման, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության  դրսեւորումները, սահմանվում են համաձայնությունները հակամրցակցային չհամարելու հստակ հիմքեր եւ չափանիշներ, հակամրցակցային համաձայնություններ կնքած անձնաց պատասխանատվությունից ազատման եւ տուգանքի չափի նվազեցման գործուն մեխանիզմներ:

3. Նախագծերով սահմանվում են մի շարք հասկացություններ, այդ թվում` «խտրական պայմաններ», «մրցակցության սահմանափակման հատկանիշներ», «տնտեսական գործունեության համակարգում», «ուղղակի եւ անուղղակի վերահսկողություն», «չհիմնավորված բարձր եւ ցածր գին» հասկացությունները, հստակեցվում է անձանց խումբ հասկացությունը:

4. Նախագծերով հստակեցում եւ կարգավորում են ստանում խնդրահարույց դրույթները եւ իրավահարաբերությունները: Մասնավորապես կարգավորվում են անձանց խմբի, տուգանքի գանձման մեխանիզմների արդյունավետության բարձրացման, մրցակցությանը վնաս հասցնող համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության ուժեղացման հետ կապված հարաբերությունները:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակիցների կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ էականորեն կմեծանա տնտեսական մրցակցության օրենսդրության պաշտպանության նկատմամբ վերահսկողության, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման եւ նախազգուշացման ոլորտներում Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկա

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի  Հանրապետության  օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի  Հանրապետության  ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքների նախագծերի բնապահպանության   բնագավառում  կարգավորման

1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի  Հանրապետության  օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի  Հանրապետության  ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ)  ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների     վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը բնապահպանության  ոլորտին  չեն առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում՝ կարգավորելով համապատասխան ոլորտներում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ ոլորտը կարգավորող մարմնի համագործակցության եւ իրավասությունների տարանջատման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, քննարկվող կարգավորման համաձայն՝ եթե տնտեսական մրցակցության վերաբերյալ բարձրացված հարցի հետ կապված ոլորտի կարգավորող մարմինը Հանձնաժողովին հիմնավոր կերպով տեղեկացնում է, որ այդ հարցը, օրենքով սահմանված կարգավորման նպատակներից ելնելով, վերապահվում է ոլորտի կարգավորող մարմնին, եւ որ վերջինս այդ հարցով իրականացնելու է օրենքով սահմանված գործառույթներ կամ վարույթ է հարուցելու, ապա այդ հարցի վերաբերյալ Հանձնաժողովը կարող է արտահայտել դիրքորոշում, իսկ վերջնական որոշումն ընդունում է ոլորտի կարգավորող մարմինը: Առաջարկվող կարգավորումը՝ որպես սույն դրույթի կիրառման պայման, նախատեսում է ոլորտի կարգավորող մարմնի կողմից հիմնավոր կերպով Հանձնաժողովին տեղեկացնելը: Միաժամանակ, նախագիծը չի կարգավորում այն դեպքերը, թե որ տեղեկացումն է համարվելու հիմնավոր, այսինքն՝ ով կամ ինչ կարգով է գնահատելու տեղեկացման հիմնավորվածությունը, կամ ինչ հետեւանքներ են առաջանալու այն դեպքերում, երբ, օրինակ, Հանձնաժողովը ներկայացված տեղեկացումը չհամարի հիմնավոր: Այս առումով, նախագիծն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոնը, որը դրսեւորվում է կարգավորման բացերի առկայությամբ: Կարգավորման բացերի առկայությունը դրսեւորվում է այս կամ այն հարցի ոչ կարգավորված լինելու, չկարգավորված ոլորտի այս կամ այն բնույթի գործունեության, ինչպես նաեւ պետական մարմիններին վերապահված գործառույթների կամայական մեկնաբանման հնարավորության միջոցով:

2. Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում կատարել համապատասխան լրացում, որի համաձայն՝ համակենտրոնացման հայտարարագրում նշվող տեղեկությունների մեջ Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում տնտեսվարող սուբյեկտի կողմից կարող է ներկայացվել նաեւ այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն: Առաջարկվող կարգավորումը, կարծում ենք, չի բխում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի էությունից: Մեր համոզմամբ, բոլոր դեպքերը, երբ տնտեսվարող սուբյեկտը ներկայացնում է այլ ժամկետի դրությամբ ֆինանսական հաշվետվություններ, պետք է նախատեսված լինեն օրենքով կամ օրենքի մակարդակով պետք է կարգավորում ստանա առնվազն այն հարցը, թե որոնք են այն անհրաժեշտ հիմքերը, որոնցից ելնելով էլ հանձնաժողովը կսահմանի այլ ժամկետի հաշվետվություններ ներկայացնելու դեպքերը:  Այս առումով, նախագիծն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 11-րդ կետով նախատեսված կոռուպցիոն գործոնը, որը դրսեւորվում է օրենքից ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի կապակցությամբ իրավաստեղծ գործունեության չափազանց մեծ ազատության առկայությամբ: Օրենքից ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի կապակցությամբ իրավաստեղծ գործունեության չափազանց մեծ ազատության առկայությունը հիմնականում արտահայտվում է հարաբերությունների օրենքով կարգավորելու փոխարեն ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջոցով կարգավորմամբ, ինչպես նաեւ` օրենքով` գերատեսչություններին տրամադրվող իրավաստեղծ գործունեությանը վերաբերող ենթաօրենսդրական կարգավորման չափանիշների եւ պայմանների բացակայությամբ:

Միաժամանակ, հարկ է նշել, որ «կարող է» ձեւակերպման կիրառումը թույլ է տալիս ենթադրել, որ տնտեսվարող սուբյեկտի հայեցողությանն է թողնված հիշյալ հաշվետվությունների ներկայացումը, ինչով իմաստազրկվում է առաջարկվող կարգավորումը սահմանելու անհրաժեշտությունը:

3. Նախագծի 20-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր՝ 19.1-րդ հոդվածով՝ սահմանելով հանձնաժողովի որոշումները նոր երեւան եկած հանգամանքներով վերանայելու, ինչպես նաեւ որոշումները պարզաբանելու, սխալները, վրիպակները ուղղելու հետ կապված կարգավորումներ: Այսպես, քննարկվող հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովը վերադարձնում է դիմումը, եթե չեն պահպանվել դիմումի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող պահանջները կամ բաց է թողնվել այն ներկայացնելու համար սահմանված ժամկետը եւ չի ներկայացվել բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն կամ այն Հանձնաժողովի կողմից մերժվել է: Նախագծի դրույթները չեն ապահովում հանձնաժողովի որոշումները նոր ի հայտ եկած հանգամանքներում վերանայելու համար համապարփակ կարգավորումներ: Մասնավորապես, առաջարկվող կարգավորմամբ սահմանված չեն դիմումի ընդունումը մերժելու հիմքերը, այլ միայն նախատեսվում են դիմումը վերադարձնելու վերաբերյալ կարգավորումներ, որոնք, սակայն, չեն բխում իրավական որոշակիության սկզբունքից եւ վերջինիս վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումներում, ինչպես նաեւ ՄԻԵԴ նախադեպային իրավունքում արտահայտված իրավական դիրքորոշումից: Այսպես, ՀՀ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-630 որոշման մեջ, հղում տալով ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներում արտահայտված իրավական դիրքորոշմանը, նշել է. «որ նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին (res judicata), այսինքն՝ ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը, նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետեւանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դիմումը, բացի ընդհանուր վավերապայմանների, պետք է պարունակի այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են, օրինակ, դիմումատուի պահանջը՝ նոր ի հայտ եկած համգամանքների մատնանշմամբ կամ նոր ի հայտ եկած հանգամանքների` գործի համար էական նշանակություն ունենալու վերաբերյալ հիմնավորումները: Նախագծով առաջարկվող կարգավորմամբ ստացվում է, որ հիշյալ տեղեկությունների բացակայությունը հիմք է դիմումը հետ վերադարձնելու համար: Միաժամանակ, նախագիծը չի սահմանում դիմումը վերադարձնելու իրավական հետեւանքները, որպիսի պայմաններում պարզ չէ վերադարձված դիմումի հետագա ճակատագիրը: Բացի այդ, գտնում ենք, որ նախագիծը պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերի դիմումի վերադարձման, մերժման հիմքերի վերաբերյալ:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ գտնում ենք, որ դիմումը վերադարձնելու, մերժելու հիմքերը պետք է հստակ սահմանված լինեն օրենքով, ինչը նախագծում չի կատարվել: Այս առումով, նախագիծն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոնը, որը դրսեւորվում է կարգավորման բացերի առկայությամբ: Կարգավորման բացերի առկայությունը դրսեւորվում է այս կամ այն հարցի ոչ կարգավորված լինելու, չկարգավորված ոլորտի այս կամ այն բնույթի գործունեության, ինչպես նաեւ պետական մարմիններին վերապահված գործառույթների կամայական մեկնաբանման հնարավորության միջոցով:

Միաժամանակ, նախագծի քննարկվող հոդվածի 7-րդ մասից անհրաժեշտ է հանել «իրավունք ունի» բառերը եւ հստակ սահմանել պարզաբանումներ տրամադրելու, ուղղումներ կատարելու հիմքերը, քանի որ առաջարկվող ձեւակերպմամբ նախագիծն իր մեջ պարունակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կոռուպցիոն գործոնը, որը դրսեւորվում է պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների ոչ հստակ լինելով: Պաշտոնատար անձանց իրավունքների ու պարտականությունների ոչ հստակ լինելը, որպես կոռուպցիոն գործոն, հիմնականում արտահայտվում է նորմատիվ իրավական ակտում պետական մարմնի (պաշտոնատար անձի) իրավասությունները «իրավասու է» կամ «կարող է» արտահայտություններով ձեւակերպելու միջոցով, ինչը հանգեցնում է իրավասությունը, որպես հնարավորություն, այլ ոչ թե որպես պարտավորություն մեկնաբանելուն:

4. Նախագծի 28-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր 36.1-րդ եւ 36.2-րդ հոդվածներով՝ սահմանելով, պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման, ինչպես նաեւ տուգանքի չափի նվազեցման հետ կապված կարգավորումներ: Այսպես, Օրենքում լրացվող 36.1-րդ հոդվածում անհրաժեշտ է խուսափել բազմիցս կիրառվող «հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է...» ձեւակերպումից, որը չի բխում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի էությունից: Բացի այդ, քննարկվող հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի ե. պարբերությունից, որով սահմանվում են այն հիմքերը, որոնց առկայությամբ տնտեսվարող սուբյեկտը չի կարող ազատվել պատասխանատվությունից, անհրաժեշտ է հանել «կամ Հանձնաժողովի համաձայնությամբ այլ դեպքերում» բառերը՝ հստակ սահմանելով պատասխանատվությունից ազատվելը բացառող բոլոր հիմքերը: Հակառակ դեպքում, օրենքը հնարավորություն է տալիս վարչական մարմնին հայեցողական մոտեցում դրսեւորելու՝ հանգեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոնի առկայության,որը դրսեւորվում է կարգավորման բացերի առկայությամբ: Կարգավորման բացերի առկայությունը դրսեւորվում է այս կամ այն հարցի ոչ կարգավորված լինելու, չկարգավորված ոլորտի այս կամ այն բնույթի գործունեության, ինչպես նաեւ պետական մարմիններին վերապահված գործառույթների կամայական մեկնաբանման հնարավորության միջոցով: Միաժամանակ, հարկ է նշել, որ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ եւս ներկայացված չեն համապատասխան տվյալներ, ինչը հնարավորություն կտար գնահատելու առաջարկվող կարգավորումների հիմնավորվածությունը:

Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ նախագծի 20-րդ եւ 28-րդ հոդվածներով առաջարկվող կարգավորումները հարկ է քննարկել վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի ելակետային մոտեցումների լույսի ներքո, որով համապարփակ կերպով նախատեսվում է սահմանել վարչական մարմնի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության եւ լուծման կարգը, այդ թվում՝ վարչական ակտը նոր կամ նոր երեւան եկած հանգամանքներում վերանայելու, պատասխանատվությունը բացառող հանգամանքերի, արարքի եւ դրա համար կիրառվող պատասխանատվության միջոցների համաչափության ապահովման վերաբերյալ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտերը ԵԱՏՄ-ում գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունմամբ նախատեսվում է մեծացնել տնտեսական մրցակցության օրենսդրության պաշտպանության նկատմամբ վերահսկողության, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման եւ նախազգուշացման ոլորտներում գործունեության արդյունավետությունը:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են մի շարք ապրանքային շուկաների հետ, եւ Նախագծերի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային միջավայրի վրա կարող է լինել դրական ազդեցություն:

Հիմք ընդունելով նախնական եւ ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ընդլայնել տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերահսկողական լիազորությունները:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով մրցակցային հավասար պայմաններ ապահովելու առավել լայն հնարավորությունների սահմանումը:

Եզրակացություն

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ`

1)   համակենտրոնացման հայտարարագրման նպատակով համակենտրոնացման մասնակիցներից գանձվում է հայտարարագրման վճար, որի չափը կազմում է համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափի 0,1 տոկոսը կամ ակտիվների ընդհանուր արժեքի 0,1 տոկոսը, եթե դրա չափն ավելի մեծ է համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափի 0,1 տոկոսից: Հայտարարագրման վճարը չի կարող գերազանցել երեք միլիոն դրամը:

2)   հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու), տնտեսական գործունեության արգելված համակարգման, գերիշխող դիրքը չարաշահելու, ինչպես նաեւ հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար համար նշանակվող տուգանքի չափը կազմում է համապատասխան իրավախախտմանը մաuնակից տնտեuվարող uուբյեկտի նախորդող տարվա հաuույթի մինչեւ տասը տոկոuը: Նախորդ տարում 12 ամuից պակաu գործունեություն իրականացրած լինելու դեպքում, նշյալ իրավախախտումների համար նշանակվող տուգանքի չափը կազմում է համապատասխան իրավախախտմանը մաuնակից տնտեuվարող uուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հաuույթի մինչեւ տասը տոկոuը:

3)   համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվում է տուգանք մինչեւ հինգ միլիոն դրամի չափով:

4)   անբարեխիղճ մրցակցության գործողության համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նշանակվող տուգանքի չափը կազմում է տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ հինգ տոկոսը (ներկայումս սահմանված մեկ տոկոսի փոխարեն):

5)   արգելված պետական օժանդակություն ստանալու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ միլիոն դրամ (ներկայումս սահմանված` նշյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ մեկ տոկոս, բայց ոչ ավելի, քան հարյուր միլիոն դրամի փոխարեն):

6)   հանձնաժողովին, հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչեւ հինգ միլիոն դրամ (ներկայումս սահմանված երկու միլիոն դրամի փոխարեն):

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվության միջոցներ տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում կատարվող իրավախախտումների համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական:

Միաժամանակ, նախագիծը ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ելքերի, համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը  չի հանգեցնում: