Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` «հարգել այն օրենքները եւ ենթարկվել այն օրենքներին, որոնք անմիջականորեն վերաբերում են իրենց լիազորությունների իրականացմանը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը: