Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ եւ Ազգային ժողովի կանոնակարգի 22-րդ եւ 52-րդ հոդվածներով`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել մինչեւ 2007 թվականիապրիլի 1-ը:
2.Հանձնաժողովն իր գործունեության մասին Ազգային ժողովին ներկայացնում է տարեկան զեկույցներ: Զեկույցների միջեւ ընկած ժամանակահատվածում Հանձաժողովն իր նախաձեռնությամբ Ազգային ժողովի նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
22 նոյեմբերի 2004 թվականի,
քաղ. Երեւան
Ն - 152 - 3