Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-11351-21.12.2016-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3) «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրերի վրա, բացառությամբ «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

4) վարձակալության պայմանագրերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պայմանագրերով նախատեuված է, որ վարձակալության oբյեկտի նկատմամբ uեփականության իրավունքն անցնելու է վարձակալին:»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո: