Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 31-ի N ՀՕ-115 օրենքը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1994թ. հուլիսի 4-ին, երբ դեռեւս չէր ընդունվել ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ընդունմամբ եւ գործողության մեջ դնելով (1999թ. հունվարի 1-ից) կարգավորվում են նաեւ օտարերկրյա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող ձեռնարկատիրական եւ այլ գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ձեռնարկատիրական եւ այլ գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նաեւ Հայաստանի Հանրապետության առանձին օրենքներով (ընդերքի օգտագործման, հանրային ծառայությունների մատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքներ, առանձին հարկատեսակների մասին օրենքներ եւ այլն): Այսինքն, ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից որոշակի բնագավառներում գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են եւ նրանց իրավական վիճակը սահմանվում է այդ բնագավառները կարգավորող առանձին իրավական ակտերով: Ուստի անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Նախագծի ընդունման դեպքում դրա ուժի մեջ մտնելու դրությամբ կատարված օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունների նկատմամբ օտարերկրյա ներդրողի ցանկությամբ «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտոնությունները կարող են կիրառվել եւս հինգ տարի: