Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11353-21.12.2016-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) (8 հոկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-15-Ն) 2-րդ հոդվածը 15-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«վարկերի ապահովման միջոց (հիփոթեքի առարկա) հանդիսացող եւ իրացման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ ինտերնետային կայք` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված վարկերի ապահովման միջոց (հիփոթեքի առարկա) հանդիսացող եւ իրացման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն պարունակող ինտերնետային կայք:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը «ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ՝ ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ապահովման միջոց (հիփոթեքի առարկա) հանդիսացող եւ իրացման ենթակա անշարժ գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումների, որոնք էլեկտրոնային միջոցներով հրապարակված են համարվում, եթե տեղադրված են վարկերի ապահովման միջոց (հիփոթեքի առարկա) հանդիսացող եւ իրացման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ ինտերնետային կայքում:» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո: