ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
Իրավական ակտի մշակումը պայմանավորված է «ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծում ճարտարապետի սասնագիտական գործունեության արտոնագրման վերաբերյալ նախատեսվող դրույթներից բխող մոտեցումները «եւիցենզավորման մասին» ՀՀ օրենքում ամրագրելու անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն ու լիցենզավորման հետ կապված հարաբերությունները սահմանվում եւ կարգավորում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով։ Սակայն գործող օրենքով չեն տարբերակված տարբեր բարդության ճարտարապետական նախագծեր մշակելու համար տրամադրվող լիցենզիաները։ Ոստի անհրաժեշտություն է առաջանում գործող իրավական ակտը համապատասխանեցնել «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արտոնագրման կարգին։
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սույն հիմնավորման 2-րդ կետում նշված խնդիրը նախատեսվում է կարգավորել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Հաշվի առնելով, որ ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագրմանն առնչվող դրույթներն առաջարկվում է կարգավորել «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակում (43-րդ հոդվածի 2?րդ մասի աղյուսակի 17-րդ կետ)։
Մասնավորապես՝ նշված աղյուսակի 17-րդ կետի 1-ին մասում ամրագրվել է քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման գործառույթը, բացառելով նախագծային փաստաթղթերի ճարտարապետական եւ կոնստրուկտորական մասերի մշակումը։
Միեւնույն ժամանակ, վերոգրյալից բխում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը որպես առանձին գործառույթ ներկայացնելու անհրաժեշտությունը՝ ելնելով քաղաքաշինական փաստաթղթերի մշակման փուլերի հաջորդականության տրամաբանությունից։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից
6. ԱԱկնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման դեպքում միմյանց համապատասխանեցվելու են «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի (նախագծի) եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի դրույթները։
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ
«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ճարտարապետական գործունեության մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Ճարտարապետական գործունեության մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի»` որպես հասարակական միավորման առանձին տեսակի կազմակերպական-իրավական ձեւը եւ դրա գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները:
Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ճարտարապետության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բանագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Ճարտարապետության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, ինչպես նաեւ սահմանել տարբեր բարդության քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործընթացի կանոնակարգման առանձնահատկությունները:
Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են ճարտարապետական եւ ճարտարագիտական ծառայությունների շուկաների հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկաներում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտանաբերվելու եզրակացություն:
Եզրակացություն
«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքումփոփոխությունկատարելումասին» եւ «Պետականտուրքիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքումփոփոխություն եւ լրացումկատարելումասին» ՀՀ օրենքներինախագծերիսոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքումփոփոխությունկատարելումասին» եւ «Պետականտուրքիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքումփոփոխություն եւ լրացումկատարելումասին» ՀՀ օրենքներինախագծերի(այսուհետ` Նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունենչեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունենդրականազդեցություն:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ապահովել կառուցապատվող միջավայրի, շենքերի ու շինությունների հարմարավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը, ճարտարապետների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ քաղաքացու եւ հասարակության պաշտպանվածությունը ճարտարապետության ոլորտում ոչ արհեստավարժ գործունեության բացասական հետեւանքներից:
Միաժամանակ, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվում է տարբերակել տարբեր բարդության ճարտարապետական նախագծեր մշակելու համար տրամադրվող լիցենզիաները եւ համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք: