Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետում`
1) 16.1-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«16.1 | Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ` ճարտարապետական եւ կոնստրուկտորական մասերի, ինչպես նաեւ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան | բազային տուրքի 40-ապատիկի չափով». |
2) 16-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1.1-րդ ենթակետով.
«16.1.1. | Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան | բազային տուրքի 40-ապատիկի չափով». |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։ Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործողության մեջ գտնվող լիցենզիաների յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան հերթական պետական տուրքը օրենքով սահմանված ժամկետներում ենթակա է վճարման մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետի 16.1-րդ ենթակետով սահմանված դրույքաչափով: