Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1141-21.12.2016-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդված 14-րդ կետի 14.1-ին եւ 14.4-րդ ենթակետերում «բազային տուրքի 100000-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 500000-ապատիկի չափով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: