Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1144-26.12.2016-ԱՀ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1971Թ. ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ԲԵՆԳԱԼԱՑԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը,

- առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի 260 (III) «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի 2391 (XXIII) «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով,

- արձանագրելով հայ եւ բենգալացի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ է,

որ դատապարտում է 1971թ. Բանգլադեշում բենգալացի ժողովրդի դեմ   իրականացված ցեղասպանությունը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«1971Թ.  ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ ԲԵՆԳԱԼԱՑԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ »

1971թ. մարտին ի պատասխան Բանդլադեշում բնակվող բենգազացի ժողովրդի անկախության ցանկությանը Պակիստանի նախագահ Յախյա Խանը փորձեց մասսայական սպանությունների միջոցով պահպանել այդ երկրում ներդրած բռնապետական ռեժիմը։ Բենգալացի ժողովրդի աննկուն կամքի, պայքարի եւ Հնդկաստանի օգնության արդյունքում հաջողվեց պակիստանյան բանակին պարտության մատնել եւ անկախություն հռչակել։