Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ընկերությունների հիմանական միջոցների, անավարտ շինության օբյեկտների եւ տեղակայման ենթակա սարքավորումների վերագնահատման կարգի մասին» N280 որոշման հիման վրա «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» եւ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում վերագնահատված հիմնական միջոցների եւ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքները (համախառն հաշվեկշռային արժեքների եւ մաշվածության տարբերությունը) ճանաչել որպես օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքներ:
Հոդված 2. «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» եւ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերություններում՝ 2004 թվականի եւ հետագա տարիների համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի դրույթների համաձայն՝ հարկվող շահույթի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունների հաշվարկներում հիմք ընդունել սույն օրենքի առաջին հոդվածով՝ սահմանված կարգով վերագնահատված ճանաչված հիմնական միջոցների եւ անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքները:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: