«Կուսակցությունը պարտավոր է ունենալ ոչ պակաս, քան 2000 անդամ: Կուսակցությունը պարտավոր է ունենալ տարածքային կառուցվածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում, ներառյալ` Երեւանում, ընդ որում, յուրաքանչյուր առանձնացված ստորաբաժանում ստեղծվում է ոչ պակաս 100 անդամների առկայությամբ:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «1/3-ից» արտահայտությունը փոխարինել «2/3-ից» արտահայտությամբ:
Հոդված 3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում իրենց ծրագիրը, տարածքային ընդգրկումը եւ կանոնադրությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին` դրա մասին կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին ծանուցելով պետական լիազորված մարմին: Նշված ժամկետում պետական լիազորված մարմին չծանուցած կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) ենթակա են լուծարման:
Սույն հոդվածով սահմանված կարգով լուծարման ենթակա կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) պարտավոր են մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով ընդունել որոշում լուծարման մասին: Սահմանված ժամկետում լուծարման մասին որոշում չընդունելու կամ պետական լիազոր մարմին չծանուցելու դեպքում պետական լիազոր մարմինը, օրենսդրությամբ սահմանված կարգով, դիմում է դատարան` կուսակցությունը (հասարակական-քաղաքական կազմակերպությունը) լուծարելու պահանջով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հարպարակումից տասն օր հետո:
Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով լուծարման ենթակա կուսակցությունների (հասարակական-քաղաքական կազմակերպությունների) վրա: