Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4151-17.11.2004-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի(14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297) 3-րդ հոդվածի 4-րդ մասում «կառույց» բառը փոխարինել «կազմակերպություն» բառով:

Հոդված 2. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ուսումնական հաստատությունների ու դրանց կողմից տրվող ավարտական փաստաթղթերի իրավահավասար կարգավիճակի ապահովումը»:

Հոդված 3. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի12-րդ հոդվածի 1-ին մասում «հեռակա» բառից հետո լրացնել «հեռավար /դիստանցիոն/» բառերը:

Հոդված 4. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում «հեռակա» բառից հետո լրացնել «հեռավար /դիստանցիոն/» բառերը:

Հոդված 5. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ի կետում «հեռակա» բառից հետո լրացնել «հեռավար /դիստանցիոն/» բառերը:

Հոդված 7. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «հիմնարկների» բառը փոխարինել «կազմակերպությունների» բառով:

Հոդված 8. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը եւ ակադեմիական ազատությունները»:

Հոդված 9 . «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «համալսարանական» բառը փոխարինել «բուհական» բառով:

Հոդված 10. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում «համալսարանական» բառը փոխարինել «բուհական» բառով:

Հոդված 11. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում «ուսումնական հաստատությունն» բառերից հետո լրացնել «կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած եւ» բառերը:

Հոդված 12. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «պետական նմուշի» բառերը:

Հոդված 13. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «պետական նմուշի» բառերը:

Հոդված 14. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Պետական մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթուղթն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»: