Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-4151-17.11.2004-ԳԿ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1999 թվականի, ՀՕ-297) 3-րդ հոդվածի 22-րդ մասի «երկամյա» բառը փոխարինել «առնվազն մեկ տարի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասում «կառույց» բառը փոխարինել «կազմակերպություն» բառով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ուսումնական հաստատությունների ու դրանց կողմից տրվող ավարտական փաստաթղթերի իրավահավասար կարգավիճակի ապահովումը»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «հեռակա» բառից հետո լրացնել «հեռավար (դիստանցիոն)» բառերը:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում «հեռակա» բառից հետո լրացնել «հեռավար (դիստանցիոն)» բառերը:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ի կետում «հեռակա» բառից հետո լրացնել «հեռավար (դիստանցիոն)» բառերը:

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «հիմնարկների» բառը փոխարինել «կազմակերպությունների» բառով:

Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը եւ ակադեմիական ազատությունները»:

Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «համալսարանական» բառը փոխարինել «բուհական» բառով:

Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում «համալսարանական» բառը փոխարինել «բուհական» բառով:

Հոդված 12. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում «ուսումնական հաստատությունն» բառերից հետո լրացնել «կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած եւ» բառերը:

Հոդված 13. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «պետական նմուշի» բառերը:

Հոդված 14. Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «պետական նմուշի» բառերը:

Հոդված 15. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Պետական մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթուղթն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: