Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11551-01.02.2017,03.02.2017-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 114-րդ հոդվածի`

1) 1-ին մասի`

ա. 1-ին պարբերությունում «փաստացի կրել է պատժի՝» բառերը փոխարինել «բավարարում է» բառերով, իսկ «նվազագույն ժամկետը» բառերը փոխարինել «պահանջներին» բառով.

բ. 2-րդ պարբերությունը հանել.

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պատիժը կատարող հիմնարկի կողմից որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացվում է սույն օրենսգրքի 115-րդ եւ 116-րդ հոդվածներին համապատասխան:».

3) 3-րդ մասի՝

ա. 1-ին պարբերությունից «Միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն» բառերը փոխարինել «ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ կետերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ եզրակացություն» բառերով, իսկ «անկախ հանձնաժողովը» բառերից հետո լրացնել «(այսուհետ` անկախ հանձնաժողով)» բառերը».

բ. 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հոգեբան, հոգեբույժ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, սոցիալական աշխատող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, կրիմինոլոգ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ առնվազն վերջին հինգ տարվա ընթացքում քրեակատարողական համակարգի բարեփոխման եւ դատապարտյալների իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալած հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:

Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տասնօրյա ժամկետում պարտավոր է անկախ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը` կցելով դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը, դատապարտյալի անձի եւ վարքագծի փաստական նկարագիրը, դատապարտյալի անձնական, ինչի մասին կայացնում է որոշում:

Անկախ հանձնաժողովը պատիժը կատարող հիմնարկի որոշման ստացման պահից քառասունհինգօրյա ժամկետում պարտադիր քննում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը եւ տալիս է  եզրակացություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերով կամ 77-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ:

Անկախ հանձնաժողովի կողմից եզրակացություն տալուց հետո դրա պատճենը ոչ ուշ, քան յոթօրյա ժամկետում ստորագրությամբ հանձնվում է դատապարտյալին եւ ուղարկվում է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին եւ պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը անկախ հանձնաժողովի եզրակացությունը ստանալու պահից յոթօրյա ժամկետում այն ներկայացնում է դատարան, եթե դատապարտյալը գրավոր  համաձայնություն է տալիս, որը կցվում է եզրակացությանը:

Եզրակացությանը կցվում է նաեւ դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը, դատապարտյալի անձի եւ վարքագծի փաստական նկարագիրը, դատապարտյալի անձնական գործը եւ առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պրոբացիայի պետական ծառայության խորհրդատվական զեկույցը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1.Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցն անկախ հանձնաժողովում քննարկելիս դատապարտյալն իրավունք ունի.

1) անկախ հանձնաժողովի նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին ստանալ պատշաճ ծանուցում.

2) անձամբ կամ փաստաբանի կամ օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող փաստաբանի միջոցով մասնակցել անկախ հանձնաժողովում իր վերաբերյալ հարցերի քննարկմանը.

3) հայերենին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին օգտվել թարգմանչի ծառայություններից.

4) ծանոթանալ իր վերաբերյալ անկախ հանձնաժողով ներկայացված նյութերին եւ անվճար ստանալ դրանց պատճենները.

5) ներկայացնել բացատրություններ եւ փաստաթղթեր, հանդես գալ հայտարարություններով.

6) հայտնել իր կարծիքը` իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:».

3) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դատապարտյալի կողմից անկախ հանձնաժողովի եզրակացությունը դատարան ներկայացնելու համաձայնություն չտալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տվյալ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնում է անկախ հանձնաժողովի կողմից եզրկացություն տալուց հետո երեք ամիս անց, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:».

4) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ցմահ ազատազրկման դատապարտված անձի կողմից անկախ հանձնաժողովի եզրակացությունը դատարան ներկայացնելու համաձայնություն չտալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը տվյալ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացնում է անկախ հանձնաժողովին եզրակացությունը տալուց հետո մեկուկես տարի անց:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: