Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11621-04.02.2017-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) Հոդված 202-ի երրորդ մասի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «3ա1» ենթակետով.

«3ա1. Սույն կետով սահմանված կարգով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել՝

- մատակարարվող խտանյութում վճարվող մետաղների կազմը (անկախ՝ պայմանագրով մատակարարի եւ գնորդի միջեւ կնքված պայմանագրով որոշված կազմից).

- վճարվող համարվող մետաղների գծով գնորդի կողմից չվճարվող մասի առավելագույն սահմանաչափերը.

- մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ տրանսպորտային) առավելագույն սահմանաչափերը։

Հոդված 2. Օրենսգրքի Հոդված 202-ի երրորդ մասի 3-րդ կետի «3գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ. Եթե ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում՝ մետաղների վերջնական պարունակության եւ նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մետաղների վերջնական պարունակության եւ նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը»։

Հոդված 3. Օրենսգրքի Հոդված 202-ի յոթերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Սույն օրենքի կիրառության իմաստով՝ մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի, իսկ որեւէ մետաղի դեպքում նշված աղբյուրի կողմից տվյալներ չհրապարակվելու դեպքում՝ համանման միջազգային այլ հեղինակավոր աղբյուրի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը (հրապարակելով նաեւ՝ աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները)»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։