Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11631-04.02.2017-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 188 հոդվածում.

1) 4-րդ մասում «վերահսկողության» բառը փոխարինել «վերահսկողություն իրականացնող» բառերով, «գլխավոր պետական տեսուչի եւ  պետական տեսուչների» բառերը՝ «մարմնի ղեկավարի կամ ծառայողի» բառերով:

2) լրացնել հետեւյալ բովանդակութամբ 3-րդ մասով.

«Առանց հավատարմագրման, հավատարմագրումը կասեցված եւ դադարեցված լինելու դեպքում համապատասխանության գնահատման մարմինների կողմից հավատարմագրման նշանի եւ (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման կիրառումը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:»

Հոդված 2. Օրենսգրքի 2447-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակութամբ.

«Հոդված 2447. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը.

1. Սույն օրենսգրքի 953 հոդվածով, 158 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 24-րդ եւ 26-րդ մասերով, 188 հոդվածով (բացառությամբ 3-րդ մասի) եւ 1891 հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

2. Սույն օրենսգրքի 188-րդ հոդվածի 3–րդ մասով, 158-րդ հոդվածի 28-րդ մասով, 169.25 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը կամ նրա կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի պաշտոնատար անձը (անձինք):»:

Հոդված 3. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 2-րդ մասում «21-րդ» բառից հետո լրացնել «23-րդ» բառը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենսդրական նախագծերի ընդունումը պայմանավորված է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի եւ տեսչական մարմինների ձեւավորումից բխող տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության ոլորտներում վերահսկողական գործառույթների իրավական ամբողջական կարգավորմամբ եւ տվյալ ոլորտներում գործող միջազգային պայմանագրերով նախատեսված հասկացությունների նույնականացմամբ:

Տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության ոլորտներում վերահսկողության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների նկատմամբ կիրառվող վարչական տույժերը եւ սահմանափակումները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում վերապահվել են տվյալ ոլորտի Տեսչական մարմնին:

 Նախատեսվում է ազատականացնել հանրային ծառայությունների ոլորտում չափման միջոցների (օրինակ՝ հաշվիչների) ստուգաչափման իրավունքի տրամադրումը մասնավոր կազմակերպություններին։ Ոլորտում մրցակցային դաշտ կստեղծի, որը  խթան կհանդիսանա չափագիտության ոլորտում ներդրումների ներգրավմանը եւ արդիականացմանը։

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

1) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով ամրագրված եւ որակի ենթակառուցվածքի ոլորտին առնչող դրույթների ոչ լիարժեք ընդգրկումն առաջացնում էր ազգային օրենսդրության ոչ ճիշտ մեկնաբանություններ եւ պարզաբանումներ:

2) Տեխնիկական կանոնակարգման եւ չափումների միասնականության ապահովման  ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթները մնացել էին  օրենսդրորեն չհիմնավորված` օրենքով չէին սահմանվում շուկայի վերահսկողության տեսչական մարմնին վերապահված վերահսկողական գործառույթները` ուղղված շուկայահանված արտադրանքի եւ չափման միջոցի օրենսդրությամբ սահմանված պահանջների հայտնաբերմանը եւ վերացմանը:

3) Չափումների միասնականության ապահովման բնագավառում ստուգաչափում իրականացնող անձանց ներկայացված էր սահմանափակում:

3. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Օրենսդրորեն կարգավորված գործառույթների իրականացում, սպառողների շահերի պաշտպանություն եւ անվտանգ արտադրանքի շուկայահանում: