Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11632-04.02.2017-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «14. Չափումների միասնականության ապահովման բնագավառում կազմակերպում եւ իրականացնում է ինչպես կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագետների ուսուցում, այնպես էլ վերոգրյալ ոլորտում տրամաչափարկման եւ փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում եւ շնորհում է համապատասխան վկայագրեր.»

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում.

1. 11-րդ մասից հանել «, բացառությամբ հանրային ծառայությունների ոլորտի,» բառերը:

2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12, 13-րդ, 14 եւ 15-րդ մասերով.

«12. Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորող օրենքներով սահմանված հանրային ծառայությունների ոլորտում ծառայություններ մատուցողները եւ նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող ստանալ ստուգաչափման իրավունք:

13. Իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե՝

1) տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 եւ ավելի տոկոսին կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջեւ կնքված պայմանագրին համապատասխան` հնարավորություն ունի կանխորոշելու մյուսի որոշումները.

2) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձեւով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը եւ (կամ) մասնակիցները կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետելու մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 20 տոկոսից ավելիին կամ ունեն վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.

3) նրանցից մեկի որեւէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների թվի մեկ երրորդը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որեւէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.

4) նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ եթե նրանք այդպիսիք են ճանաչվել չափագիտության լիազոր մարմնի հիմնավորված կարծիքով:

14. Ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միեւնույն ընտանիքի անդամ են կամ վարում են ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն կամ գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ նրանք փոխկապակցված են ճանաչվել չափագիտության լիազոր մարմնի հիմնավորված կարծիքով:

15. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից, կամ նրանք այդպիսիք են ճանաչվել չափագիտության լիազոր մարմնի հիմնավորված կարծիքով, կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է՝

1) տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի 20 տոկոսից ավելին տնօրինող մասնակից.

2) իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ.

3) տվյալ իրավաբանական անձի ղեկավար:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Չափագիտական վերահսկողության նպատակն է չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների կանխարգելումը եւ դրանց բացահայտումն ու վերացումը։»։

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« 1. Չափագիտական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը։

2. Վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձեւը հաստատում է վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը։»։

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «պետական տեսուչ» բառերն իրենց համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «վերահսկողություն իրականացնող մարմնի ծառայող» բառերով` իրենց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի.

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կարգադրագիրը վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ է, որն ուղղված է.»:

2) 5-րդ մասում «տեսչության» բառը փոխարինել «վերահսկողություն իրականացնող մարմնի» բառերով։

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենսդրական նախագծերի ընդունումը պայմանավորված է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի եւ տեսչական մարմինների ձեւավորումից բխող տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության ոլորտներում վերահսկողական գործառույթների իրավական ամբողջական կարգավորմամբ եւ տվյալ ոլորտներում գործող միջազգային պայմանագրերով նախատեսված հասկացությունների նույնականացմամբ:

Տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության ոլորտներում վերահսկողության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների նկատմամբ կիրառվող վարչական տույժերը եւ սահմանափակումները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում վերապահվել են տվյալ ոլորտի Տեսչական մարմնին:

 Նախատեսվում է ազատականացնել հանրային ծառայությունների ոլորտում չափման միջոցների (օրինակ՝ հաշվիչների) ստուգաչափման իրավունքի տրամադրումը մասնավոր կազմակերպություններին։ Ոլորտում մրցակցային դաշտ կստեղծի, որը  խթան կհանդիսանա չափագիտության ոլորտում ներդրումների ներգրավմանը եւ արդիականացմանը։

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

1) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով ամրագրված եւ որակի ենթակառուցվածքի ոլորտին առնչող դրույթների ոչ լիարժեք ընդգրկումն առաջացնում էր ազգային օրենսդրության ոչ ճիշտ մեկնաբանություններ եւ պարզաբանումներ:

2) Տեխնիկական կանոնակարգման եւ չափումների միասնականության ապահովման  ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթները մնացել էին  օրենսդրորեն չհիմնավորված` օրենքով չէին սահմանվում շուկայի վերահսկողության տեսչական մարմնին վերապահված վերահսկողական գործառույթները` ուղղված շուկայահանված արտադրանքի եւ չափման միջոցի օրենսդրությամբ սահմանված պահանջների հայտնաբերմանը եւ վերացմանը:

3) Չափումների միասնականության ապահովման բնագավառում ստուգաչափում իրականացնող անձանց ներկայացված էր սահմանափակում:

3. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Օրենսդրորեն կարգավորված գործառույթների իրականացում, սպառողների շահերի պաշտպանություն եւ անվտանգ արտադրանքի շուկայահանում: