Հոդված 1
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (01. 08. 1993 թ., ՀՕ-57) 14-րդ հոդվածի 4-րդ մասում «հաստատություններ» բառը փոխարինել «հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում» բառերով:
Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով:
Ելնելով վերոշարադրյալից, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը նպատակահարմար է գտնում վերոնշյալ օրենքներում փոփոխությունների եւ լրացումների ընդունումը: