Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 մայիսի1993 թվականի, ՀՕ-57) 14-րդ հոդվածի 4-րդ մասում «հաստատություններ» բառը փոխարինել «հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունիսի 1-ից: