Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11633-04.02.2017-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետից, 13-րդ հոդվածի 2-րդ մասից, 18-րդ հոդվածի վերնագրից եւ 5-րդ մասից հանել «նորմատիվ» բառը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենսդրական նախագծերի ընդունումը պայմանավորված է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի եւ տեսչական մարմինների ձեւավորումից բխող տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության ոլորտներում վերահսկողական գործառույթների իրավական ամբողջական կարգավորմամբ եւ տվյալ ոլորտներում գործող միջազգային պայմանագրերով նախատեսված հասկացությունների նույնականացմամբ:

Տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության ոլորտներում վերահսկողության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների նկատմամբ կիրառվող վարչական տույժերը եւ սահմանափակումները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում վերապահվել են տվյալ ոլորտի Տեսչական մարմնին:

 Նախատեսվում է ազատականացնել հանրային ծառայությունների ոլորտում չափման միջոցների (օրինակ՝ հաշվիչների) ստուգաչափման իրավունքի տրամադրումը մասնավոր կազմակերպություններին։ Ոլորտում մրցակցային դաշտ կստեղծի, որը  խթան կհանդիսանա չափագիտության ոլորտում ներդրումների ներգրավմանը եւ արդիականացմանը։

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

1) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով ամրագրված եւ որակի ենթակառուցվածքի ոլորտին առնչող դրույթների ոչ լիարժեք ընդգրկումն առաջացնում էր ազգային օրենսդրության ոչ ճիշտ մեկնաբանություններ եւ պարզաբանումներ:

2) Տեխնիկական կանոնակարգման եւ չափումների միասնականության ապահովման  ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթները մնացել էին  օրենսդրորեն չհիմնավորված` օրենքով չէին սահմանվում շուկայի վերահսկողության տեսչական մարմնին վերապահված վերահսկողական գործառույթները` ուղղված շուկայահանված արտադրանքի եւ չափման միջոցի օրենսդրությամբ սահմանված պահանջների հայտնաբերմանը եւ վերացմանը:

3) Չափումների միասնականության ապահովման բնագավառում ստուգաչափում իրականացնող անձանց ներկայացված էր սահմանափակում:

3. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Օրենսդրորեն կարգավորված գործառույթների իրականացում, սպառողների շահերի պաշտպանություն եւ անվտանգ արտադրանքի շուկայահանում: