Երրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-11641 -07.02.2017-ԳԲ-010/3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 111-րդ հոդվածից հանել «կոպիտ» բառը:
Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի` 1-ին մասում ,110.2,ե թվից եւ 2-րդ մասի 2-րդ եւ3-րդ կետերում «օրենսգրքի» բառից հետո լրացնել «111,» թիվը:
Հոդված 3. Օրենսգրքի 244-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: