Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11643-07.02.2017-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մայիսի 15-ի ՀՕ-63 օրենքը:  
  
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ եւ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ»ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»եւ «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


1. Անհրաժեշտությունը

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում իրականացվող տեսչական բարեփոխումներով, պետական մարմինների օպտիմալացման արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարմամբ եւ գյուղատնտեսական տեխնիկայի պետական համարանիշի եւ գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի վկայականի տրամադրման գործառույթները այլ պետական մարմնին փոխանցման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Փոփոխության ենթարկվող օրենքներով կարգավորում են գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման եւ դրա նկատմամբ  վերահսկողության հետ կապված հարաբերությունները, որոնք իրականացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության միջոցով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը՝ իրականացրել է ՀՀ տարածքում բոլոր տեսակի գյուղատնտեսական տեխնիկաների պետական հաշվառում /պետական գրանցում/, տրակտորիստ մեքենավարի համապատասխան վարման իրավունքի տրամադրում եւ տարեկան տեխնիկական պարտադիր զննության:  Սկսած 2012 թվականի գարնանից տեխնիկական զննության գործառույթը չի իրականացվում պայմանավորված «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի ընդունմամբ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Իրավական ակտերի ընդունման արդյունքում՝ ոլորտում իրականացվող  քաղաքականության էական փոփոխություն չի նախատեսվում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ օրենսդրական դաշտը, կկատարվեն համապատասխան փոփոխությունները այլ իրավական ակտերում, հաշվի առնելով, որ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանվող գործառույթները իրականացնող տեսչությունը լուծարվում է, իսկ սահմանված գործառույթները մասնակիորեն՝ վերահսկողություն, գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառում /գրանցում/, տրակտորիստ-մեքենավարի իրավունքի վկայականի, ինչպես նաեւ գյուղատնտեսական տեխնիկայի պետական համարանիշի տրամադրում, իրականացնելու է այլ պետական մարմին, որի գործառույթները սահմանվում են այլ իրավական ակտերով:

5. Օրենքների նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Օրենքների նախագծերի փաթեթի մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից: Օրենքների նախագծերի փաթեթի մշակման աշխատանքներում ներգրավված է եղել ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբը:

6. Ակնկալվող արդյունքը

Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ կապված կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտի հստակեցում եւ գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման եւ դրա նկատմամբ  վերահսկողության գործառույթների իրականացման ապահովում:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ագրարային պետական տեսչությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ օրենքների նախագծերն ընդունվելու կամ չընդունվելու դեպքում ՀՀ համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չեն հանգեցնում, իսկ ՀՀ պետական բյուջեի ելքերի մասով` ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարումը կարող է հանգեցնել ծախսերի նվազեցման, որի չափը գնահատել հնարավոր չէ համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

ՀՀ օրենքների մյուս նախագծերի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնի:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ

«Ագրարային պետական տեսչությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասինե, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին»այաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. Օրենքների ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի ընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների     վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության  ոլորտին  չեն առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

««Ագրարային պետական տեսչությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասինե, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին»թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ագրարային պետական տեսչությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասինե, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է լուծարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը եւ հստակեցնել գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման հետ կապված խնդիրները կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ագրարային պետական տեսչությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասինե, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է լուծարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը եւ կարգավորել գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման եւ դրա նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն: