Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4153-17.11.2004-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30. 11. 1998 թ., ՀՕ-258) 37-րդ հոդվածի «ա» մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում»:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության


Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով:

Ելնելով վերոշարադրյալից, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը նպատակահարմար է գտնում վերոնշյալ օրենքներում փոփոխությունների եւ լրացումների ընդունումը: