«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258) 37-րդ հոդվածի «ա» մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:»: