Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30. 11. 1998 թ., ՀՕ-258) 37-րդ հոդվածի «ա» մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունիսի 1-ից: