Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11671-13.02.2017-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 25-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «դատապարտյալի» բառից հետո լրացնել «կամ տարածքային մարմնի» բառերը, «ժամկետում» բառից հետո լրացնել «կամ տուգանքը փոխարինում է հանրային աշխատանքներով» բառերը, իսկ «Նշված» բառը փոխարինել «Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու» բառերով.

2) 2-րդ մասում «տարաժամկետելու» բառը փոխարինել «տուգանքը մաս առ մաս վճարելու կամ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հրաժարվում է հանրային աշխատանքներ կատարելուց:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: