Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1168-14.02.2017-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 223-րդ հոդվածի 1-ին կետում «406 - 4012 » բառերը փոխարինել «406 - 4014 » բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «406 - 4011 հոդվածներով» բառերը փոխարինել «406 - 4011 , 4013 , 4014 հոդվածներով» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել նոր երրորդ մասով հետեւյալ խմբագրությամբ՝

«Սույն օրենսգրքի 4013 եւ 4014 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են մեկ ամսվա ընթացքում»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2016 թվականի հոկտեմբերի 20-ին ընդունվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացվել է երկու նոր հոդվածներով՝

- Տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.

- Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին փոխարինելուց հրաժարվելը:

Նշված օրենքի ընդունմամբ լրացումներ կամ փոփոխություններ չեն կատարվել նշված օրենսգրքի մի շարք այլ հոդվածներում, որոնց պարագայում առկա է օրենսդրական բաց, ինչը հնարավորություն չի տալու իրականացնել նշված հոդվածների կիրառումը: Մասնավորապես, չի սահմանված այն իրավասու մարմինը, որն իրականացնելու է նշված գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների կազմումը եւ սահմանված չէ վկայակոչված վարչական իրավախախտումներով վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինը:

Առաջարկված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի լիակատար կանոնակարգել իրավահարաբերությունները եւ վերացնել առկա օրենսդրական բացը: