Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 223-րդ հոդվածի 1-ին կետում «406 - 4012 » բառերը փոխարինել «406 - 4014 » բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «406 - 4011 հոդվածներով» բառերը փոխարինել «406 -4011 , 4013 , 4014 հոդվածներով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել նոր երրորդ մասով հետեւյալ խմբագրությամբ՝
«Սույն օրենսգրքի 4013 եւ 4014 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են մեկ ամսվա ընթացքում»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։