Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1169-15.02.2017-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  955-րդ հոդվածի 2-րդ մասը, 958-րդ հոդվածի 2-րդ մասը, 960-րդ, 961-րդ հոդվածները, 962-րդ հոդվածի 4-րդ մասը, 963-ից, 965-րդ եւ 967-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 954-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Գույքի հավատարմագրային կառավարման ժամկետները սահմանվում են հավատարմագրային կառավարման պայմանագրով, եթե գույքի առանձին տեսակների համար օրենքով սահմանված չեն պայմանագրի գործողության նվազագույն կամ առավելագույն ժամկետներ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 955-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հավատարմագրային կառավարման օբյեկտ կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում՝ գույքային իրավունք»:

Հոդված 4. Օրենսգրքի 966-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) պայմանագրից կառավարման հիմնադրի հրաժարվելու` հավատարմագրային կառավարչին այդ կապակցությամբ պայմանագրով պայմանավորված գումարը վճարելու պայմանով.».

2) 6-րդ կետում «կառավարման հիմնադիր-քաղաքացուն» բառերը փոխարինել «կառավարման հիմնադրին» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետ.

«7) հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը լրանալու:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: