Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 188 հոդվածում.
1) 4-րդ մասում «վերահսկողության» բառը փոխարինել «վերահսկողություն իրականացնող» բառերով, «գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների» բառերը՝ «մարմնի ղեկավարի կամ ծառայողի» բառերով:
2) լրացնել հետեւյալ բովանդակութամբ 3-րդ մասով.
«Առանց հավատարմագրման, հավատարմագրումը կասեցված եւ դադարեցված լինելու դեպքում համապատասխանության գնահատման մարմինների կողմից հավատարմագրման նշանի եւ (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման կիրառումը`
առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:»
Հոդված 2. Օրենսգրքի 2447 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակութամբ.
«Հոդված 2447 . Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը.
1. Սույն օրենսգրքի 953 հոդվածով, 158 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 24-րդ եւ 26-րդ մասերով, 188 հոդվածով (բացառությամբ 3-րդ մասի) եւ 1891 հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
2. Սույն օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասով, 158-րդ հոդվածի 28-րդ մասով, 169.25 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը կամ նրա կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի պաշտոնատար անձը (անձինք):»:
Հոդված 3. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 2-րդ մասում «21-րդ» բառից հետո լրացնել «23-րդ» բառը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենսդրական նախագծերի ընդունումը պայմանավորված է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի եւ տեսչական մարմինների ձեւավորումից բխող տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության ոլորտներում վերահսկողական գործառույթների իրավական հիմքի ամբողջական կարգավորմամբ եւ տվյալ ոլորտներում գործող միջազգային պայմանագրերով նախատեսված հասկացությունների նույնականացմամբ:
Տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության ոլորտներում վերահսկողության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների նկատմամբ կիրառվող վարչական տույժերը եւ սահմանափակումները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածներում փոփոխությունների իրականացմամբ վերապահվել են տվյալ ոլորտի Տեսչական մարմնին:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով ամրագրված եւ որակի ենթակառուցվածքի ոլորտին առնչող դրույթների ոչ ամբողջական մոտարկումն առաջացնում էր ազգային օրենսդրության ոչ ճիշտ մեկնաբանություններ եւ պարզաբանումներ:
Տեխնիկական կանոնակարգման եւ չափումների միասնականության ապահովման ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթները մնացել էին օրենսդրորեն չհիմնավորված` օրենքով չէին սահմանվում շուկայի վերահսկողության տեսչական մարմնին վերապահված վերահսկողական գործառույթները` ուղղված շուկայահանված եւ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի, ինչպես նաեւ չափման միջոցի օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների հայտնաբերմանը եւ վերացմանը:
3. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը
Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Օրենսդրորեն կարգավորված գործառույթների իրականացում, սպառողների շահերի պաշտպանություն եւ անվտանգ արտադրանքի շուկայահանում: