Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11632-04.02.2017,17.02.2017-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14. Չափումների միասնականության ապահովման բնագավառում կազմակերպում եւ իրականացնում է ինչպես կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագետների ուսուցում, այնպես էլ վերոգրյալ ոլորտում տրամաչափարկման եւ փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում եւ շնորհում է համապատասխան վկայագրեր.»

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Չափագիտական վերահսկողության նպատակն է չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների կանխարգելումը եւ դրանց բացահայտումն ու վերացումը։»։

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Չափագիտական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը։

2. Վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձեւը հաստատում է վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը։»։

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «պետական տեսուչ» բառերն իրենց համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «վերահսկողություն իրականացնող մարմնի ծառայող» բառերով` իրենց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի.

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կարգադրագիրը` վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ է, որն ուղղված է.»:

2) 5-րդ մասում «տեսչության» բառը փոխարինել «վերահսկողություն իրականացնող մարմնի» բառերով։

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: