Armenian ARMSCII Armenian
Կ-11632-04.02.2017,17.02.2017-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14) չափումների միասնականության ապահովման բնագավառում կազմակերպում եւ իրականացնում է ինչպես կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագետների ուսուցում, այնպես էլ վերոգրյալ ոլորտում տրամաչափարկման եւ փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում եւ շնորհում է համապատասխան վկայագրեր.»:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Չափագիտական վերահսկողության նպատակներն են չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների կանխարգելումը եւ դրանց բացահայտումն ու վերացումը։»։

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Չափագիտական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը։

2. Վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձեւը հաստատում է վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը։»։

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «պետական տեսուչ» բառերն իրենց համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «վերահսկողություն իրականացնող մարմնի ծառայող» բառերով` համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կարգադրագիրը` վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ է, որն ուղղված է՝».

2) 5-րդ մասի «տեսչության» բառը փոխարինել «վերահսկողություն իրականացնող մարմնի» բառերով։

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: