Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-054-25.07.2003-ՖՎ,ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 4-րդ հոդվածը 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 31 -րդ կետով.

«31 . Արտոնագրված գյուտի օբյեկտ հանդիսացող դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, որոնք ունեն մարդու կամ կենդանիների վրա կանխարգելիչ կամ բուժական ներգործության հատկություններ, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, դրանց ստացման եղանակներին, ինչպես նաեւ այդ պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի արտադրության համար անհրաժեշտ նյութերին եւ դրանց ստացման եղանակներին կարող է տրամադրվել լրացուցիչ իրավական պահպանություն գյուտի հայտի ներկայացման թվականի եւ այդ օբյեկտը Հայաստանի Հանրապետության շուկայում շրջանառության մեջ մտցնելու համար համապատասխան իրավասու մարմնի կողմից թույլտվություն տալու թվականների միջեւ ընկած ժամկետով, բայց 5 տարուց ոչ ավելի:

Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը, որին կցվում է սույն կետի 1-ին պարբերությունում նշված իրավասու մարմնի կողմից տրված թույլտվությունը, գերատեսչություն ներկայացվում է այդ թույլտվության տրման օրվանից 6 ամսյա ժամկետում կամ մինչեւ հիմնական արտոնագիր տալու օրվանից 6-ամիս լրանալը, եթե նշված թույլտվությունը տրվել է ավելի շուտ, քան հիմնական արտոնագիրը։»:

Հոդված 2. Oրենքի 5-րդ հոդվածի՝

1) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Գյուտի առարկա կարող են լինել սարքը, եղանակը, նյութը, կենսատեխնոլոգիական արգասիքը, ինչպես նաեւ հայտնի սարքի, եղանակի, նյութի, կենսատեխնոլոգիական արգասիքի կիրառումը նոր նշանակությամբ:».

2) 8-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) բույսերի տեսակները եւ կենդանիների ցեղատեսակները, ինչպես նաեւ դրանց ստացման բնական կենսաբանական եղանակները.».

3) 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-12-րդ ենթակետերով.

«9) մարդու կլոնավորման եղանակները.

10) արդյունաբերական կամ առեւտրային նպատակներով մարդու էմբրիոնների օգտագործումը.

11) մարդու սաղմի բջիջների գենետիկական նույնականության ձեւափոխման եղանակները.

12) կենդանիների գենետիկական նույնականության ձեւափոխման եղանակները, ինչպես նաեւ այդպիսի եղանակով ստացված կենդանին։»:

Հոդված 3. Oրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետում «բույսերի եւ կենդանիների բջիջների կուլտուրայի շտամը» բառերը փոխարինել «կենսատեխնոլոգիական արգասիքը» բառերով:

Հոդված 4. Oրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Հեղինակն իրավունք ունի իր ստեղծած արդյունաբերական սեփականության օբյեկտն անվանակոչել իր անունով կամ հատուկ անվանումով, եթե դրանով չեն խախտվում 3-րդ անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահպանվող իրավունքները:»:

Հոդված 5. Oրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Արտոնագրային հավատարմատարի իրավասությունը վավերացվում է հայտատուի կողմից տրված լիազորագրով, որը կարող է գերատեսչություն ներկայացվել հայտին կից կամ հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:»:

Հոդված 6. Oրենքի 23-րդ հոդվածի՝

1) 6-րդ կետում «նշված ժամկետում» բառերը փոխարինել «նշված երկամսյա ժամկետում» բառերով.

2) 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից 6 ամսվա ընթացքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:»:

Հոդված 7. Oրենքի 26-րդ հոդվածի՝

1) անվանումը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Առարկության քննարկումը եւ նախնական արտոնագիր տալու
վերաբերյալ որոշում կայացնելը».

2) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից 6 ամսվա ընթացքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:»:

Հոդված 8. Oրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« Հոդված 27. Գյուտի՝ ըստ էության փորձաքննությունը

1. Հայտատուի կամ, եթե տրվել է նախնական արտոնագիր, արտոնագրատիրոջ դիմումի հիման վրա, որը կարող է տրվել հայտ ներկայացնելու օրվանից մինչեւ նախնական արտոնագրի գործողության ժամկետի 7-րդ տարին լրանալը, գերատեսչությունն անցկացնում է ըստ էության փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է գյուտի համապատասխանությունը սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով սահմանված արտոնագրաունակության պայմաններին:

Դիմումը կարող է ներկայացվել նաեւ նշված ժամկետի ավարտից հետո՝ 12 ամսվա ընթացքում, լրացուցիչ տուրքի վճարման պայմանով:

2. Գյուտի՝ ըստ էության փորձաքննության ընթացքում գերատեսչությունը հարցման հիման վրա կարող է հայտատուից պահանջել լրացուցիչ նյութեր, առանց որոնց փորձաքննության անցկացումն անհնարին է: Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Փորձաքննության հարցմանը համապատասխան լրացուցիչ նյութերը նշված երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված։

3. Ըստ էության փորձաքննության արդյունքում գերատեսչությունը կայացնում է որոշում հիմնական արտոնագիր տալու կամ հիմնական արտոնագիր տալը մերժելու մասին:

4. Գերատեսչության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն կարող է դիմել կրկնական փորձաքննության խնդրանքով: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

5. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից 6 ամսվա ընթացքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

7. Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման կարգը սահմանում է գերատեսչությունը:»:

Հոդված 9. Oրենքի 29-րդ հոդվածի՝

1) 6-րդ կետում «նշված ժամկետում» բառերը փոխարինել «նշված երկամսյա ժամկետում» բառերով.

2) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից 6 ամսվա ընթացքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:»:

Հոդված 10. Oրենքի 30-րդ հոդվածի՝

1) 6-րդ կետում «նշված ժամկետում» բառերը փոխարինել «նշված երկամսյա ժամկետում» բառերով.

2) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում այն ստանալու օրվանից 6 ամսվա ընթացքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:»:

Հոդված 11. Oրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետում «օգտակար մոդելի հայտի,» բառերից հետո լրացնել «եթե այն համապատասխանում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված պահանջներին,» բառերով:

Հոդված 12. Oրենքի 35-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2. Նախնական արտոնագրի գործողությունը գերատեսչության կողմից հաստատված կարգով դադարեցվում է վաղաժամկետ, եթե սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն անցկացվել է ըստ էության փորձաքննություն:»։

2) 3-րդ կետում «Նախնական արտոնագրի» բառերը փոխարինել «Արտոնագրի» բառով:

Հոդված 13. Oրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 37. Սահմանված ժամկետների երկարաձգումը եւ բաց թողնված ժամկետների վերականգնումը

1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերով, 25-րդ հոդվածի 4-րդ կետով, 27-րդ հոդվածի 2-րդ կետով, 29-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերով, 30-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված՝ փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետները գերատեսչության կողմից կարող են երկարաձգվել մեկ անգամ 2 ամսով:

Երկարաձգման մասին դիմումը պետք է ներկայացվի մինչեւ սահմանված ժամկետների ավարտը՝ դրան կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

2. Սույն օրենքի 23-րդ, 26-րդ, 27-րդ, 29-րդ եւ 30-րդ հոդվածներում սահմանված ու հայտատուի կողմից բաց թողնված ժամկետները կարող են վերականգնվել գերատեսչության կողմից, բացառությամբ դատարան դիմելու համար 23-րդ հոդվածի 13-րդ, 26-րդ հոդվածի 7-րդ, 27-րդ հոդվածի 6-րդ, 29-րդ հոդվածի 14-րդ եւ 30-րդ հոդվածի 14-րդ կետերով սահմանված ժամկետների:

Բաց թողնված ժամկետների վերականգնման մասին դիմումը կարող է ներկայացվել նշված ժամկետի ավարտի օրվանից 6 ամսվա ընթացքում՝ դրան կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:»:

Հոդված 14. Oրենքի 38-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մինչեւ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտը օտարերկրյա պետություն ներկայացնելը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում, հայտատուն պարտավոր է արդյունաբերական սեփականության տվյալ օբյեկտի հայտը ներկայացնել գերատեսչություն՝ հայտնելով նաեւ օտարերկրյա պետությունում այն արտոնագրելու մտադրության մասին:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արտոնագիր տալու գործընթացն ամբողջովին կամ մասնակիորեն իրականացվում է միջազգային մարմնի կողմից, ապա Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտը նշված միջազգային մարմին ներկայացվում է միայն գերատեսչության միջոցով՝ ազգային անվտանգության պահանջներին դրա համապատասխանության դեպքում:»:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։