Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-11633-04.02.2017,17.02.2017-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից, 10-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետից, 13-րդ հոդվածի 2-րդ մասից, 18-րդ հոդվածի վերնագրից եւ 5-րդ մասից հանել «նորմատիվ» բառը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենսդրական նախագծերի ընդունումը պայմանավորված է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի եւ տեսչական մարմինների ձեւավորումից բխող տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության ոլորտներում վերահսկողական գործառույթների իրավական հիմքի ամբողջական կարգավորմամբ եւ տվյալ ոլորտներում գործող միջազգային պայմանագրերով նախատեսված հասկացությունների նույնականացմամբ:

Տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության ոլորտներում վերահսկողության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների նկատմամբ կիրառվող վարչական տույժերը եւ սահմանափակումները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համապատասխան հոդվածներում փոփոխությունների իրականացմամբ վերապահվել են տվյալ ոլորտի Տեսչական մարմնին:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով ամրագրված եւ որակի ենթակառուցվածքի ոլորտին առնչող դրույթների ոչ ամբողջական մոտարկումն առաջացնում էր ազգային օրենսդրության ոչ ճիշտ մեկնաբանություններ եւ պարզաբանումներ:

Տեխնիկական կանոնակարգման եւ չափումների միասնականության ապահովման  ոլորտներում պետական վերահսկողություն իրականացնող մարմնի գործառույթները մնացել էին  օրենսդրորեն չհիմնավորված` օրենքով չէին սահմանվում շուկայի վերահսկողության տեսչական մարմնին վերապահված վերահսկողական գործառույթները` ուղղված շուկայահանված եւ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի, ինչպես նաեւ չափման միջոցի օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների հայտնաբերմանը եւ վերացմանը:

3. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Օրենսդրորեն կարգավորված գործառույթների իրականացում, սպառողների շահերի պաշտպանություն եւ անվտանգ արտադրանքի շուկայահանում: