ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքում՝ 305-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգրքի(այուսհետ` Օրենսգիրք) 305-րդ հոդվածի համաձայն` մի շարք վարչական իրավախախտումների (տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը,տրանսպորտային միջոցների վրա լուսային եւ ձայնային` ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը, տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցները վարելը, ինչպես նաեւ անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղեւոր փոխադրելը,տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը եւ այլն) համար Ճանապարհային ոստիկանության կողմից տուգանք նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով, իսկ 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 50 տոկոսով:
Հարկ է նշել, որ գործող կարգավորումը պրակտիկայում առաջացնում է մի շարք խնդիրներ: Մասնավորապես. քանի որ ավելացումներ կատարելն ուղղակիորեն կապված է վարչական ակտը փաստացի ստացած լինելու հանգամանքի, իսկ ավելացումներ կատարելու ժամկետի հաշվարկն էլ՝ վարչական ակտը ստանալու ամսաթվի հետ, ուստի հատկապես էլեկտրոնային եղանակով վարչական ակտերի հաշվառման եւ սահմանված ժամկետը լրանալուց հետո ավտոմատ կերպով վարչական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու դեպքում, առաջանում են խնդիրներ, որոնց հիմնական պատճառը փոստային ծառայության կողմից ստանալու մասին տեղեկատվությունը ուշ հայտնելն է: Այսինքն, հաճախ վարչական ակտը ստանալու ամսաթվի մասին տեղեկատվությունը Ճանապարհային ոստիկանությունը փոստային ծառայությունից ստանալով փաստացի ստացած լինելու օրվանից շատ ավելի ուշ, վարչական ակտով նշանակված գումարի վրա պետք է ավելացում կատարի կամ ավելացված մասն պետք է ուղարկի հարկադիր կատարման` ելնելով ներկայացված տեղեկատվությունից: Արդյունքում, առաջանում է կամ մեծ ռեսուրսներ պահանջող ոչ արդյունավետ աշխատանք կատարելու անհրաժեշտություն, կամ՝ վարչական մարմինը պետք է ապացուցման բեռը դնի քաղաքացու վրա, ինչը չի կարող հիմնավորված համարվել:
Բացի այդ, երբեմն փոստային ծառայության կողմից տրված տեղեկատվության հիման վրա հաշվարկվում եւ կատարվում է տուգանքի գումարի ավելացում, սակայն հետագայում՝ հարկադիր կատարման ներկայացնելուց հետո պարզվում է, որ վարչական ակտն իրականում նույն հասցեում ստացել է այլ անձ, իսկ նման դեպքում վարչական դատարանը համարում է վարչական ակտը տվյալ անձի կողմից չստացած եւ տուգանքի գումարի ավելացման գործողությունը ճանաչում ոչ իրավաչափ: Միաժամանակ նմատիպ իրավիճակ է ի հայտ գալիս նաեւ այն պարագայում, երբ Ճանապարհային ոստիկանության կողմից տուգանքի եւ դրա վրա հաշվարկված տոկոսների հարկադիր կատարման ներկայացնելուց հետո պարզվում է, որ տուգանքն արդեն իսկ վճարված է, ինչը նույնպես կարող է հանգեցնել տուգանքի գումարի վրա հաշվարկված տոկոսների դատական կարգով անվավեր ճանաչման:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Որպես վերոգրյալ խնդիրների լուծում` նախագծով առաջարկվում է հանել (դադարեցնել) տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը եւ համապատասխանաբար ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվարկման եւ գանձման առավել պարզ եւ արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ կիրառել վճարային կազմակերպությունների կողմից տուգանքի վճարումն ընդունելու՝ Ճանապարհային ոստիկանությունից տվյալներն առցանց ստանալու եւ դրա հիման վրա վճարումն ընդունելու համակարգը, որը կբացառի տուգանքների կրկնակի վճարման պահանջ ներկայացնելը կամ վճարված լինելու դեպքում տուգանքը հարկադիր կատարման ներկայացնելը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտներինվազեցումկամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
Եզրակացություն
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններկատարելումասին»ՀՀօրենքինախագծիվերաբերյալսոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-ին հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական ազդեցության կարգավորման տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,
բ) շահառուների վրա ազդեցության կարգավորման տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքնային շուկայի հետ, ուստի եւ նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Ուսումնասիրելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը:
Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքնի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: